BazaResidence
Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին| Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)|
Հայաստանն ունի բարձրորակ ֆուտբոլիստներ ու արտագնա խաղում հաղթելը կամ նույնիսկ ոչ-ոքի խաղալը շատ դժվար կլինի․ Մարկո Ռոսի
12 Հոկտեմբեր 2025

Հայաստանն ունի բարձրորակ ֆուտբոլիստներ ու արտագնա խաղում հաղթելը կամ նույնիսկ ոչ-ոքի խաղալը շատ դժվար կլինի․ Մարկո Ռոսի

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի 3-րդ տուրում Հայաստանի հավաքականը հյուրընկալվել էր Հունգարիայի ընտրանուն ու զիջեց 0։2 հաշվով։ Հանդիպումից հետո տեղի է ունեցել Հունգարիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մարկո Ռոսիի մամուլի ասուլիս․

Ներկայացնում ենք 61-ամյա մասնագետի ուշագրավ մտքերը․

«Առաջին կեսում մենք լավ էինք վերահսկում գնդակը, քիչ էինք ռիսկերի դիմում և փորձում էինք դուրս բերել մրցակցին պաշտպանությունից, սակայն չկարողացանք օգտագործել այն երկու-երեք պահերը, որոնք ստեղծեցինք։ Պետք է ավելի ճիշտ որոշումներ ընդունեինք մրցակցի դարպասի առաջ, բացի այդ՝ կատարեցինք չափազանց շատ անհարկի սխալներ, ինչի հետևանքով չկարողացանք ուժեղացնել հարձակողական խաղը։ Տակտիկական լուրջ որոշումներ էինք կայացնում, վերահսկում էինք հանդիպման ընթացքը և երկրորդ կեսում արժանիորեն հաղթեցինք, թեև պետք է խոստովանել՝ հաղթանակը հեշտ չտրվեց։ Մի փոքր ավելի հաջողության դեպքում կարող էինք ավելի շուտ ապահովել հաղթանակը, սակայն ևս մեկ անգամ ապացուցվեց, որ եթե չօգտագործես քո հնարավորությունները, ինքդ ես դժվարացնում կյանքդ։

Հայաստանն ունի մի շարք բարձրորակ ֆուտբոլիստներ, և նրանք շատ հզոր էրին պաշտպանությունում։ Նրանք կարողանում էին արագ հակագրոհներ կազմակերպել գնդակը խլելուց հետո, որոնք վտանգավոր էին։ Գլխավորը այն է, որ մենք երեք միավոր վերցրինք, սակայն պարզ էր, որ նրանց հետ արտագնա խաղում հաղթելը կամ նույնիսկ ոչ ոքի խաղալը շատ դժվար կլինի։ Այժմ մեզ սպասում է Պորտուգալիան, որը խմբի մյուս երեք թիմերից ավելի ուժեղ է։ Կփորձենք երեքշաբթի խաղալ այնպես, որ մեր դարպասը մշտական ճնշման տակ չլինի և կփորձենք այդ հանդիպումից առավելագույնը ստանալ»։

Հիշեցնենք, որ Հունգարիայի կազմում գոլերը հեղինակեցին Դանիել Լուկաչը՝ 56-րդ րոպեին ու Ժոմբոր Գրուբերը՝ հիմնական ժամանակին ավելացված 4-րդ րոպեին։

Հոկտեմբերի 14-ին Հայաստանի հավաքականը կյուրընկալվի Իռլանդիայի ընտրանուն։

Նախորդ հոդվածը
Ունենք այն, ինչ ունենք․ Եղիշե Մելիքյանը՝ Հունգարիայի դեմ խաղից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ19 հավաքականը զիջեց Նորվեգիայի հասակակիցներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։