BazaResidence
Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ| Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)|
Պատասխանատվությունն իմն է․ Ներողություն եմ խնդրում, որ միավորներ չվաստակեցինք, բայց հպարտ եմ իմ թիմի համար․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)
15 Հոկտեմբեր 2025

Պատասխանատվությունն իմն է․ Ներողություն եմ խնդրում, որ միավորներ չվաստակեցինք, բայց հպարտ եմ իմ թիմի համար․ Եղիշե Մելիքյան (տեսանյութ)

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի Իռլանդիա-Հայաստան (1։0) խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին․

«Կարմիր քարտը «ջարդեց» մեր խաղը, բայց դա իմ ֆուտբոլիստի սխալն է, նշանակում է՝ իմ սխալն է։ Ես եմ գլխավոր մարզիչն ու իմ ֆուտբոլիստների հետ կապված ինչ պատահում է ես ինձ վրա եմ վերցնում պատասխանատվությունն ու ներողություն եմ խնդրում, որ այսպես ստացվեց, որովհետև մեր երկրպագուն սպասում էր միավորների, բայց մենք ինչ-ինչ պատճառներով չկարողացանք միավորներ վերցնել։ Ամեն դեպքում հպարտ եմ իմ թիմի համար»։

«Տիգրանի հետ առանձին զրույց չեմ ունեցել։ Խոսել եմ ընդհանուր թիմի հետ։ Շնորհակալություն հայտնեցի նրանց նվիրվածության, պայքարի, միասնության համար։ Իսկ «նեգատիվ» հարցերի շուրջ ժամանակ կունենանք վերլուծելու ու խոսելու։ Այս պահին միայն պետք է միասին լինել, ընդունել պարտությունը տղամարդավարի և շնորհավորել մրցակցին»։

«Շատ լավ պատրաստվել էինք խաղին։ Խաղից առաջ գիտեինք, որ մրցակցի մարզիչը կփոխի իր սխեման։ Հասցրեցինք արձագանքել, «հակաթույնը» գտանք և կարողանում էինք փակել ու ունենալ մեր պահերը։ Վստահ էի, որ կարող էինք հաջողության հասնել 11-ը 11-ի դեմ, բայց երբ մնացինք 10 հոգով՝ չվախեցա գնալ «վա-բանկ» ու փոխել սխեման։ Խաղի ընթացքում երեք անգամ փոխեցի սխեման։ Ցանկանում էի ինչ-որ բանով օգնել իմ թիմին։ Մոտ էինք, որ արդյունքն այլ լիներ։ Սա մեծ փորձ է։ Վստահ եմ, որ ճիշտ ճանապարհին ենք։ Կարևոր է ոգին պահել, միասին լինել ու նվիրված շարժվել առաջ»,-նշել է Մելիքյանը։

Մանրամասն տեսանյութում․



Հիշեցնենք, որ մրցակցի կազմում միակ գոլը հեղինակել էր Էվան Ֆերգյուսոնը՝ 70-րդ րոպեին։ 52-րդ րոպեին ուղիղ կարմիր քարտով խաղադաշտից հեռացվել էր Տիգրան Բարսեղյանը։

Նախորդ հոդվածը
Հայաստանի ազգային հավաքականը նվազագույն հաշվով զիջեց Իռլանդիայի ընտրանուն
Հաջորդ հոդվածը
Շախմատի Եվրոպայի թիմային առաջնություն. Հայաստանի կանանց հավաքականը լավագույն հնգյակում է

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։