BazaResidence
ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր|
Պինսոնը չի հարգել մեր ակումբի արժեքները, դրա համար այս պահին թիմի հետ չէ․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)
18 Հոկտեմբեր 2025

Պինսոնը չի հարգել մեր ակումբի արժեքները, դրա համար այս պահին թիմի հետ չէ․ Սանդրո Պերկովիչ (տեսանյութ)

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 10-րդ տուրում «Նոան» ու «Ուրարտուն» Հանրապետական մարզադաշտում ոչ-ոքի (0:0) խաղացին։

Խաղից հետո կայացել է «Նոայի» գլխավոր մարզիչ Սանդո Պերկովիչի մամուլի ասուսլիը։

«Իմ մի մասը շատ տխուր է, որ չկարողացանք հաղթել խաղը, բայց նաև մի մասը շատ հպարտ է, թե ինչպես մենք խաղացինք։ Ունեցանք 6-7 հնարավորություն գոլ խփելու համար»,-ասել է Պերկովիչը։ 

Խորվաթ մասնագետն անդրադարձել է նաև ֆրանսիացի հարձակվող Վիրջիլ Պինսոնի մասին, որը վերջին խաղերին բացակայում է թիմի հայտացուցակից․

«Մենք մեր ակումբում ունենք արժեքներ, ու քանի դեռ ես այս ակումբի մարզիչն եմ, մենք պետք է ունենանք հարգանք։ Ցավոք սրտի, եղել է դեպք, երբ նա չի հարգել մեր թիմի արժեքները, դրա համար նա այս պահին մեզ հետ չէ»,-ասել է Պերկովիչը։ 

Նախորդ հոդվածը
Ալաշկերտը Գյումրիում հաղթեց Շիրակին
Հաջորդ հոդվածը
Ակրոնը 2-րդ հաղթանակը տոնեց ՌՊԼ-ում․ Սևիկյանը մասնակցեց խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։