Ըմբշամարտի ԱԱ. Հայաստանի հավաքականների կազմերը| Կանանց Հայաստանի ազգային հավաքականն ընկերական խաղում հաղթել է Հորդանանին| ՖԻՖԱ-ն հրապարակել է դասարկարգման թարմացված աղյուսակը| Մ-23 ԱԱ. Ըմբշամարտի Հայաստանի հավաքականների կազմերը| Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը|
Սպերցյանի գոլը նպաստեց Կրասնոդարի հաղթանակին
18 Հոկտեմբեր 2025

Սպերցյանի գոլը նպաստեց Կրասնոդարի հաղթանակին

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր Մախաչկալայի «Դինամոյին» ու հաղթեց 2։0 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Էդուարդ Սպերցյանը՝ 43-րդ րոպեին։ Տեսանյութը՝ այստեղ։ Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպանն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 70-րդ րոպեին։ Ի դեպ, 25-ամյա հայ ֆուտբոլիստի համար սա 50-րդ գոլն էր «Կրասնոդարի» կազմում ու 5-րդն այս մրցաշրջանում։ «Կրասնոդարի» 2-րդ գոլը հեղինակեց Վիկտոր Սան՝ 80-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Կրասնոդարը» 26 միավորով 2-րդ տեղում է։ Նույնքան միավոր ունի նաև առաջատար Մոսկվայի «Լոկոմոտիվը»։

Հաջորդ տուրում ՌՊԼ-ի գործող չեմպիոնները կմրցեն Կազանի «Ռուբինի» հետ։

Նախորդ հոդվածը
Վանը հաղթեց Փյունիկին
Հաջորդ հոդվածը
Նոա-Ուրարտու խաղում դարձյալ 0-ներ են

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։