BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Սլովանը հաղթեց Սլովակիայի գլխավոր դերբիում․ Տիգրան Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)
18 Հոկտեմբեր 2025

Սլովանը հաղթեց Սլովակիայի գլխավոր դերբիում․ Տիգրան Բարսեղյանը՝ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Սլովակիայի առաջնության 11-րդ տուրում «Սլովանը» հյուրընկալվել էր Տրնավայի «Սպարտակին» ու հաղթեց 2։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանն ընդգրկված էր «Սլովանի» մեկնարկային կազմում ու մասնակցեց ամբողջ հանդիպմանը՝ 60-րդ րոպեին դառնալով գոլային փոխանցման հեղինակ, իսկ հիմնական ժամանակին ավելացված 2-րդ րոպեին զգուշացվեց դեղին քարտով։

Այս հաղթանակից հետո 9 խաղ անցկացրած «Սլովանը» 21 միավորով առաջատար է ու հաջորդ տուրում կմրցի «Տատրան Պրեսովի» հետ, բայց մինչ այդ կհանդիպի «ԱԶ Ալկմարին»՝ Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 2-րդ տուրում։

Նախորդ հոդվածը
Օսիյեկը պարտվեց Զագրեբի Դինամոյին․ Ստյոպա Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Արթուր Միրանյանը գոլ խփեց, բայց չիրացեց 11-մետրանոցը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։