Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն| Ավանդական Կարատե․ Էրիկ Հովսեփյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)| Ավանդական Կարատե․ Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը՝ Եվրոպայի չեմպիոն| Նարեկ Գրիգորյանը բացեց գոլերի թիվը այս մրցաշրջանում ՝ նպաստելով Ֆարուլի հաղթանակին (տեսանյութ)| Ինտերը զիջեց Նապոլիին․ Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով| Արարատ-Արմենիան դժվարին հաղթանակ տարավ ԲԿՄԱ-ի նկատմամբ|
Նոան 1 միլիարդ դրամ է վճարել Վաղարշապատ համայնքին
20 Հոկտեմբեր 2025 |  15

Նոան 1 միլիարդ դրամ է վճարել Վաղարշապատ համայնքին

ՀՀ Կառավարությունը, ինչպես արդեն տեղեկացրել էինք, հավանություն էր տվել «Նոա» ՖԱ–ի՝ Վաղարշապատի մարզադաշտի և ֆուտբոլային ակադեմիայի ենթակառուցվածքների զարգացման ներդրումային ծրագրին։

 
Վաղարշապատ համայնքի ավագանու հաստատումից հետո իրականացվել է 23.8 հա մակերեսով հողատարածքի առքուվաճառքը համայնքի և «Նոա» ՖԱ-ի միջև։ «Նոան» հողատարածքի դիմաց վճարել է շուրջ 688 մլն դրամ։ Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Այսօր «Նոա» ՖԱ-ի և համայնքի միջև կնքվել է նվիրատվության պայմանագիր, որն օգտագործվելու է համայնքային ենթակառուցվածքների զարգացման նպատակով: Պայմանագրով «Նոա» ՖԱ-ն մոտ 312 մլն դրամ է նվիրաբերում Վաղարշապատ համայնքին։

Այսպիսով, ընդհանուր «Նոան» 1 միլիարդ դրամ է վճարել Վաղարշապատ համայնքին։ «Նոա» ՖԱ–ի նախագահ Վարդգես Վարդանյանը հողատարածքի ձեռքբերումից հետո նշել է.

«Սա հաջորդ քայլն է դեպի մեր երազանքը։ Մենք մեր բոլոր քայլերի մասին կիսվելու ենք ֆուտբոլային հանրության հետ։ Շնորհակալ ենք Վաղարշապատ համայնքին սերտ աշխատանքի համար։ Առա՜ջ դեպի մեր նոր նպատակներ»,- ասել է նա:

Նախորդ հոդվածը
Հայաստանի հավաքականների կազմերը ծանրամարտի Եվրոպայի երիտասարդների և Մ23 տարեկանների առաջնություններում
Հաջորդ հոդվածը
Հայ ըմբիշները Սերբիայում մասնակցում են Մ23 տարեկանների աշխարհի առաջնությանը

© sportmedia.am. կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։