Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի Մ23 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալի համար
21 Հոկտեմբեր 2025

Ըմբիշ Ռազմիկ Քուրդյանը կպայքարի Մ23 տարեկանների ԱԱ-ի ոսկե մեդալի համար

Հայաստանի  հունահռոմեական ոճի ըմբշամարտի Մ23 տարեկանների հավաքականի անդամ Ռազմիկ Քուրդյանը դուրս է եկել Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող Մ23 տարեկանների աշխարհի առաջնության եզրափակիչ:

130 կգ քաշայինների պայքարում հայ ըմբիշը, հաղթելով Միջազգային ֆեդերացիայի դրոշի ներքո հանդես եկող երկու ու Չեխիայի դրոշի ներքո հանդես եկող ըմբիշներին, դուրս է եկել եզրափակիչ, որտեղ ուժերը կչափի Իրանի ներկայացուցիչ Ֆարդին Հեդայատիի հետ: 

Եզրափակիչ գոտեմարտը կկայանա այսօր՝ հոկտեմբերի 21-ին:

Նախորդ հոդվածը
Կարեն Նալբանդյանը կսպասարկի Մակկաբի Թել Ավիվ - Միդտյուլլանդ հանդիպումը
Հաջորդ հոդվածը
Հայտնի է Ունիվերսիտատեա Կրայովա-Նոա հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։