Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Ձյունն ու ցուրտը Նոային չեն խանգարում․ ՀՊԼ-ն կվերսկսվի փետվարի 24-ին
23 Փետրվար 2025

Ձյունն ու ցուրտը Նոային չեն խանգարում․ ՀՊԼ-ն կվերսկսվի փետվարի 24-ին

Վաղը՝ փետրվարի 24-ին կվերսկսվի ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգան։ 20-րդ տուրի խաղում «Նոան» Շենգավիթի «Ջունիոր սպորտ» մարզադաշտում կհյուրընկալվի «Վեստ Արմենիային»։ Ինչպես հայտնում է «Նոան» սոց․ ցանցերում, թիմի խաղը չի հետաձգվի։

«Ձյունն ու ցուրտը մեզ չեն խանգարում պատրաստվել Fastex Պրեմիեր լիգայի վերսկսմանը
Վաղը, ժամը 16:00-ին, ՀՊԼ 20-րդ տուրում մեր մրցակիցը կլինի «Վեսթ Արմենիան»։
Սպասում ենք քեզ «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում՝ քո թիմի կողքին»,-ասված է ակումբի հայտարարությունում։

Հիշեցնենք, որ ՀՊԼ վերսկսումը նախպատեսված էր այսօր՝ փետրվարի 23-ին, սակայն հետաձգվել էր «Շիրակ» - «Արարատ» խաղը, իսկ երեկ հայտնի դարձավ, որ հետաձգվել է նաև «Գանձասար» - «Վան» խաղը։ 

«Նոան» 16 խաղից հետո 40 միավորով գխավորում է մրցաշարային աղյուսակն ու 2 միավորի առավելություն ունի 18 խաղ անցկացրած «Ուրարտուի» նկատմամբ։ 

«Վեստ Արմենիան» 17 միավորով 8-րդն է։ 


Լուսանկարը՝ «ՆՈԱ» ՖԱ-ի

SPORTMEDIA.AM - ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ ՖԵՅՍԲՈՒՔՈՒՄ, ԻՆՍՏԱԳՐԱՄՈՒՄ, ԹԵԼԵԳՐԱՄՈՒՄ

Նախորդ հոդվածը
Հայաստանի երիտասարդական հավաքականի պաշտպանը տեղափոխվեց Վան
Հաջորդ հոդվածը
Ավանդական Կարատե․ Պատանի մարզիկներն ավարտեցին եռօրյա հավաքը Ծաղկաձորում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։