BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Նարեկ Գրիգորյանը բացեց գոլերի թիվը այս մրցաշրջանում ՝ նպաստելով Ֆարուլի հաղթանակին (տեսանյութ)
26 Հոկտեմբեր 2025

Նարեկ Գրիգորյանը բացեց գոլերի թիվը այս մրցաշրջանում ՝ նպաստելով Ֆարուլի հաղթանակին (տեսանյութ)

Ռումինիայի առաջնության 14-րդ տուրում «Ֆարուլը» հյուրընկալվել էր «Կլուժին» ու հաղթեց 2։0 հաշվով։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Նարեկ Գրիգորյանն ընդգրկված էր հյուրերի մեկնարկային կազմում ու փոխարինվեց 82-րդ րոպեին։

Հայ ֆուտբոլիստը նախ փայլուն մասնակցություն ունեցավ «Ֆարուլի» 1-ին գոլային գրոհին, ապա 18-րդ րոպեին գեղեցիկ հարվածով խփեց իր թիմի 2-րդ գոլը։

Այս հաղթանակից հետո «Ֆարուլը» 19 միավորով 7-րդն է ու հաջորդ տուրում կմրցի «Մերկուրյա-Չուկի» հետ, բայց մինչ այդ գավաթային հանդիպում կանցկացնի ընթացիկ մրցաշրջանի առաջատար «Բոտոշանիի» հետ։

Նախորդ հոդվածը
Ինտերը զիջեց Նապոլիին․ Մխիթարյանը փոխարինվեց վնասվածքի պատճառով
Հաջորդ հոդվածը
Ավանդական Կարատե․ Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։