Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն
26 Հոկտեմբեր 2025

Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի 36-րդ առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչներ Արման Կարախանյանն ու Նարեկ Մովսիսյանը նվաճեցին Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։

Արման Կարախանյանը արծաթե մեդալակիր դարձավ Էնբու մրցաձևում, բացի այդ Ջիու Կումիտեում նվաճեց բրոնզե մեդալ։

Նարեկ Մովսեսյանը երկրորդ տեղը գրավեց կոգո մրցաձևում։  

Հիշեցնենք, որ մեծահասակաների պայքարում Էրիկ Հովսեփյանը նվաճել էր Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։  

Հովսեփյանը հավասարը չուներ Ֆուկու-Գո մրցաձևում։ 

Թիմային կատա մրցաձևում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացել էին Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը։

Ավանդական Կարատեի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ 

Նախորդ հոդվածը
Ավանդական Կարատե․ Էրիկ Հովսեփյանը՝ Եվրոպայի չեմպիոն (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Ակրոնը միավորներ խլեց Լոկոմոտիվից․ Սևիկյանը մասնակցեց խաղին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։