BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբելան
27 Հոկտեմբեր 2025

Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբելան

Երևանում հոկտեմբերի 24-25-ին անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի (ESC) 30-րդ հոբելյանական ասամբլեան, որին մասնակցել են 47 երկրի շուրջ 110 պատվիրակ, ինչպես նաև շուրջ 50 պատվավոր հյուր։

Այս մասին հայտնում է ԿԳՄՍՆ պաշտոնական կայքը:

Միջոցառմանը մասնակցել է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը։

Ասամբլեայի շրջանակում կայացել են կոնֆեդերացիայի նախագահի և ղեկավար կազմի ընտրությունները։ Փակ քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությամբ Ալեքսանդր Ռատները վերընտրվել է Եվրոպայի կոնֆեդերացիայի նախագահի պաշտոնում։

Ողջունելով ներկաներին և շնորհակալություն հայտնելով հյուրընկալության համար՝ Ալեքսանդր Ռատներն ընդգծել է, որ այս վեհաժողովը կոնֆեդերացիայի ժողովրդավարական գործընթացների առանցքն է, որտեղ բոլոր անդամ ֆեդերացիաները միավորվում են՝ վերանայելու ձեռքբերումները, փոխանակվելու կարծիքներով և սահմանելու ընդհանուր ապագայի ուղին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել հայաստանյան գործընկերներին՝ արդյունավետ համագործակցության և միջոցառման՝ բարձր մակարդակով կազմակերպման համար։

Ասամբլեայի ընթացքում ընտրվել են նաև կոնֆեդերացիայի փոխնախագահները՝ Գիորգի Նագին (Հունգարիա), Վեսելա Լետչևան (Բուլղարիա), Ջոն Հանսենը (Դանիա) և Նինո Սալուկվաձեն (Վրաստան)։

Երկօրյա ասամբլեայի ընթացքում քննարկվել են Եվրոպայում հրաձգության զարգացման հիմնական ուղղությունները, առաջիկա միջազգային մրցաշարերի կազմակերպման հարցերը, 2028 թվականի Օլիմպիական խաղերի որակավորման մրցաշարերի անցկացումը, ինչպես նաև Անդորրայի, Լիխտենշտեյնի և Սան Մարինոյի ազգային ֆեդերացիաների անդամակցության կարգավիճակը։ Հատուկ ուշադրություն է դարձվել նաև երիտասարդ մարզիկների ներգրավման ծրագրերին։

Ասամբլեայի ավարտին մասնակիցները բարձր են գնահատել Հայաստանի կողմից միջոցառման կազմակերպման մակարդակը և պատրաստակամությունը։ Նրանք նաև նշել են, որ մեծ ոգևորությամբ են սպասում 2026 թվականին Երևանում կայանալիք հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությանը, որը կդառնա տարածաշրջանի կարևորագույն սպորտային իրադարձություններից մեկը։

Նախորդ հոդվածը
Սլովանն առաջին պարտությունը կրեց Սլովակիայի ընթացիկ առաջնությունում․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը Եվրո 2026-ում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։