BazaResidence
Նոա - ԲԿՄԱ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր | Մենք արդեն պատրաստվում ենք մոսկովյան թիմի դեմ հանդիպմանը․ Սպերցյան| Սպասում ենք ՉԼ-ում՝ Բարսելոնայի դեմ խաղին․ Սիմեոնե| Բաց թողած գոլերը չեն համապատասխանում մեր մակարդակին․ Արտետա| Գվարդիոլան կարիերայում առաջին անգամ 3 անընդմեջ հաղթանակ է տարել Լիվերպուլի նկատմամբ| Մալդինին կարող է դառնալ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ|
Սլովանն առաջին պարտությունը կրեց Սլովակիայի ընթացիկ առաջնությունում․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը
26 Հոկտեմբեր 2025

Սլովանն առաջին պարտությունը կրեց Սլովակիայի ընթացիկ առաջնությունում․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

Սլովակիայի առաջնության 12-րդ տուրում «Սլովանը» ընդունել էր «Պրեշովին» ու զիջեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Ռոման Բեգալան՝ խաղավարտից 4 րոպե առաջ։

1-ին կեսին ավելացրած 1-ին րոպեին «Սլովանի» ֆուտբոլիստ Պետր Պոկորնին, վերջին հույս խախտման համար, ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից։

Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բարսեղյանը «Սլովանի» կազմում փոխարինման մտավ 64-րդ րոպեին։

Այսպիսով, Բրատիսլավան ներկայացնող ակումբը կրեց 1-ին պարտությունը Սլովակիայի ընթացիկ մրցաշրջանում ու այժմ 21 միավորով եզրափակում է լավագույն եռյակը, թեպետ 2 խաղ պակաս է անցկացրել առաջատարներ «Ժիլինայից» ու «Դունայսկա Ստրեդայից», որոնք համապատասխանաբար ունեն 25 և 22 միավոր։

Հաջորդ տուրում «Սլովանի» մրցակիցը «Կոմարնոն» է։

Նախորդ հոդվածը
Կրասնոդարը հաղթեց Ռուբինին ու գլխավորեց աղյուսակը․ Սպերցյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Երևանում անցկացվել է Հրաձգության Եվրոպայի կոնֆեդերացիայի 30-րդ ասամբելան

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։