BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
 Ամեն խաղ մեզ համար եզրափակիչ է. Սպերցյանը՝ Սպարտակի դեմ առաջիկա հանդիպման մասին
27 Հոկտեմբեր 2025

Ամեն խաղ մեզ համար եզրափակիչ է. Սպերցյանը՝ Սպարտակի դեմ առաջիկա հանդիպման մասին

«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում նշել է, որ թիմին չի հերիքել գոլային պահերի իրացումը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) 13-րդ տուրի՝ «Ռուբինի» դեմ խաղում։

Կիրակի օրը «Կրասնոդարը» 1:0 հաշվով հաղթել է «Ռուբինին», Սպերցյանը մասնակցել է ամբողջ հանդիպմանը և ճանաչվել է խաղի լավագույն ֆուտբոլիստ։

«Շատ բարդ խաղ էր։ Առաջին խաղակեսը ավելի լավ ստացվեց, շատ պահեր ստեղծեցինք։ Մի փոքր չհերիքեց իրացումը, որոշ դրվագներում վերջին փոխանցումը չէր ստացվում։ «Ռուբինը» շատ լավ թիմ է, որի դեմ խաղալը դժվար է», - ասել է Սպերցյանը։

Հարցին, թե որքանվ ոէր էմոցիոնալ առումով կարևոր հաղթանակը «Սպարտակի» դեմ առաջիկա խաղից առաջ, Սպերցյանը պատասխանել է.

«Տարբերություն չկա, թե որ խաղից առաջ է՝ մեզ համար բոլոր խաղերն էլ նույնն են։ Յուրաքանչյուր հանդիպման դուրս ենք գալիս հաղթելու մտքով, ամեն խաղ մեզ համար եզրափակիչ է։ Այո, շատ բարդ է, պետք է շատ բաների վրա աշխատել», — նշել է Սպերցյանը «Матч ТВ»-ի եթերում։

«Կրասնոդարը» 29 միավորով զբաղեցնում է առաջին տեղը ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում, իսկ հաջորդ տուրում Մուրադ Մուսաևի թիմը արտագնա խաղում կմրցի Մոսկվայի «Սպարտակի» հետ։

Նախորդ հոդվածը
Պաշտոնական. Վանը երկկողմանի համաձայնությամբ խզել է պայմանագիրը գլխավոր մարզչի հետ
Հաջորդ հոդվածը
Հայ ծանրորդները կմասնակցեն Իրանում կայանալիք զինվորականների առաջին մրցաշարին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։