BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Պորտուգալիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը կիրականացնի ՀՖՖ-ն
27 Հոկտեմբեր 2025

Պորտուգալիա-Հայաստան հանդիպման տոմսերի վաճառքը կիրականացնի ՀՖՖ-ն

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 16-ին Աշխարհի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի 6-րդ տուրում կմրցի Պորտուգալիայի ազգային ընտրանու հետ։

Հանդիպումը կկայանա Պորտուի «Դրագան» մարզադաշտում։

Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիայի պահանջով այս հանդիպման՝ Հայաստանի հավաքականի երկրպագուների համար նախատեսված սեկտորի տոմսերի վաճառքը կիրականացնի Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Հայ երկրպագուների համար նախատեսված է S-50 սեկտորը։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

Այն երկրպագուները, ովքեր ցանկանում են ներկա գտնվել Պորտուգալիա-Հայաստան հանդիպմանը, պետք է տոմսերի գնման համար վճարեն ստորև նշված հաշվեհամարով՝ պարտադիր նպատակ դաշտում նշելով իրենց էլեկտրոնային հասցեն և տոմսերի քանակը։

Վճարումը պետք է կատարել հետևյալ բանկային ռեկվիզիտներով․

Company Name: FOOTBALL FEDERATION OF ARMENIA NGO
Address: Yerevan, Khanjyan Street 27, 0010
Beneficiary Bank: ID BANK CJSC, Yerevan
Account number (AMD): 11817081065902
Account number (EUR): 11817081065905
Account number (USD): 11817081065901
Swift code: ANIKAM22
Tax code: 02566915

Մեկ տոմսի արժեքը՝ 28 եվրո (ներառյալ հարկեր)
Մեկ անձ կարող է գնել անսահմանափակ քանակի տոմս։
Վերջնաժամկետ՝ նոյեմբերի 3, ժամը 18:00։


Վճարումը ստանալուց հետո ՀՖՖ-ն տվյալ էլեկտրոնային հասցեին կուղարկի համապատասխան քանակի տոմսեր:

 

Նախորդ հոդվածը
Հայ ծանրորդները կմասնակցեն Իրանում կայանալիք զինվորականների առաջին մրցաշարին
Հաջորդ հոդվածը
Հռիփսիմե Խուրշուդյանը միջազգային կարգի մրցավարական վկայական է ստացել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։