Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Խուան Բրավոն կարիերան կշարունակի հայկական մեկ այլ թիմում. պաշտոնական
23 Փետրվար 2025

Խուան Բրավոն կարիերան կշարունակի հայկական մեկ այլ թիմում. պաշտոնական

«Վեստ Արմենիայի» կազմը համալրել է կոլումբացի պաշտպան Խուան Բրավոն: Այս մասին հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը:

Փորձառու ֆուտբոլիստը քաջ ծանոթ է հայ ֆուտբոլասերին «Լոռիում», «Արարատում» և «Փյունիկում» ունեցած հաջող մրցելույթներով:

Բրավոն Հայաստանի Պրեմիեր լիգայում ընդհանուր առմամբ մասնակցել է 114 խաղի և դարձել է 7 գոլի հեղինակ, ևս 2 գոլ նա խփել է Կոնֆերենցիաների լիգայում:

2021-ին Բրավոն «Արարատի» կազմում դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ նախորդ տարի «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի չեմպիոնի տիտղոսը

Հիշեցնենք, որ այսօր՝ փետրվարի 23-ին նախատեսված  ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի 20-րդ տուրի «Գանձասար» - «Վան» խաղը հետաձգվել է։  

Նախորդ հոդվածը
Ավանդական Կարատե․ Պատանի մարզիկներն ավարտեցին եռօրյա հավաքը Ծաղկաձորում
Հաջորդ հոդվածը
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։