BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Հայտնի է Վանի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի անունը
27 Հոկտեմբեր 2025

Հայտնի է Վանի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի անունը

Ինչպես տեղեկացնում է «Վան» ֆուտբոլային ակումբը, թիմի գլխավոր մարզչի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Արթուր Ասոյանը, որն ընդգրկված էր նախկին գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանի մարզչական շտաբում։

54-ամյա մասնագետը գլխավորել է «Վանը» նաև 2021 թվականի փետրվարին ու զբաղեցրել այդ պաշտոնը ուղիղ 1 տարի։ Նրա պաշտոնավարման 2-րդ շրջանը եղել է 2022 հուլիսից 2023-ի հունվարը։ Նրա գլխավորությամբ չարենցավանյան ակումբն անցկացրել է ընդհանուր 44 հանդիպում՝ 1 խաղում վաստակելով 1,26 միավոր։

Նա «Վանում» աշխատել է նաև Սևադա Արզումանյանի, Հումբերտո Վիվիանիի ու Արմեն Ադամյանի մարզչական շտաբերում։

«Վանից» բացի, Ասոյանը որպես մարզչի օգնական եղել է նաև «Ուլիսի», «Լեռնային Արցախի» ու «Սյունիքի» համակարգերում։

Ավելի վաղ, հայտնել էինք, որ գլխավոր մարզիչ Էդգար Թորոսյանն հեռացել էր ակումբից։

Նախորդ հոդվածը
Օսիյեկը պարտվեց Ռիեկային․ Մկրտչյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Մ17 հավաքականը սկսում է պայքարը ՈւԵՖԱ Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։