Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին
28 Հոկտեմբեր 2025

Մարատ Հարությունյանը դարձավ Եվրոպայի չեմպիոն ու այն նվիրեց հայրիկի հիշատակին

Սերբիայում կայացած ավանդական կարատեի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Մարատ Հարությունյանը նվաճեց Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը։

Հարությունյանը հաղթանակը նվիրել է իր հայրիկի հիշատակին։

Հիշեցնենք, որ մեծահասակաների պայքարում Եվրոպայի չեմպիոն էր հռչակվել Էրիկ Հովսեփյանը՝ Ֆուկու-Գո մրցաձևում։ 

Թիմային կատա մրցաձևում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսին արժանացել էին Նարեկ Իսկանդարյանը, Հովհաննես Հակոբյանն ու Արթուր Ոսկանյանը։

Հայաստանի հավաքականը տարբեր տարիքայինների պայքարում նվաճել է 30 մեդալ ու թիմային հաշվարկում գրավել 3-րդ տեղը։

Ավանդական Կարատեի Հայաստանի հավաքականը Եվրոպայի առաջնությանը մասնակցում էր ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ։ 

Նախորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Ուրարտու-Վան․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Ուրարտուն նվաճեց քառորդ եզրափակչի ուղեգիր՝ խոշոր հաշվով հաղթելով Վանին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։