Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Աղբյուր. Մոտան կհեռացվի Լուդոգորեցից
29 Հոկտեմբեր 2025

Աղբյուր. Մոտան կհեռացվի Լուդոգորեցից

Բուլղարիայի 14-ակի չեմպիոն «Լուդոգորեցը» առաջիկա ժամերի ընթացքում պաշտոնանկ կանի թիմի գլխավոր մարզիչ Ռուի Մոտային: Այս մասին հայտնում է տեղական Dsport հրատարակությունը:

Նշվում է, որ հինգշաբթի Բուլղարիայի գավաթի խաղարկության շրջանակում «Չեռնոմորեցի» հետ կայանալիք խաղում «Լուդոգորեցը» արդեն նոր գլխավոր մարզիչ կունենա: Նշվում է նաև մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի անունը. նա կլինի «Լուդոգորեցի» երկրորդ թիմի գլխավոր մարզիչ Տոդոր Ժիվոնդովը:

Երեկ՝ հոկտեմբերի 28-ին, «Լուդոգորեցը» Բուլղարիայի առաջնության 13-րդ տուրում մրցակցի հարկի տակ 4:5 հաշվով պարտվել է ԲԿՄԱ 1948-ին թրիլերային խաղում։ «Լուդոգորեցը» 23 միավորով չորրորդ տեղն է զբաղեցնում Բուլղարիայի առաջնության մրցաշարային աղյուսակում։

Հիշեցնենք՝ Մոտան հունիսի 13-ին է գլխավորել «Լուդոգարեցը»։ Պորտուգալացի մասնագետը նախորդ մրցաշրջանում գլխավորում էր «Նոան», որի հետ դարձել է Հայաստանի չեմպիոն ու գավաթակիր, մասնակցել Կոնֆերենցիաների լիգայի Լիգայի փուլին։
 

Նախորդ հոդվածը
Ծանրամարտի երիտասարդների և Մ23 ԵԱ. այսօր Հայաստանը 3 ներկայացուցիչ ունի
Հաջորդ հոդվածը
ԿԳՄՍ նախարարի տեղակալն ընդունել է մեդալակիր սամբիստներին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։