BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Դմիտրի Գունկոյի որդին պայմանագիր կնքեց Ուրարտուի հետ
23 Փետրվար 2025

Դմիտրի Գունկոյի որդին պայմանագիր կնքեց Ուրարտուի հետ

«Ուրարտուն» պայմանագիր է կնքել թիմի գլխավոր մարզիչ Դմիտրի Գունկոյի որդու՝ Արտեմի Գունկոյի հետ։

«Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ուրարտուն» ունի նոր ֆուտբոլիստ։ Ակումբը պայմանագիր է ստորագրել կիսապաշտպան Արտեմի Գունկոյի հետ։
20-ամյա ֆուտբոլիստը համարվում է Մոսկվայի «Սպարտակի» սան և կարիերան անցկացրել է այդ ակումբի համակարգում, որից հետո միացել «Կոսմոս Դոլգոպրուդնի» թիմին։
Ողջունում ենք Արտեմիին «Ուրարտուում» և մաղթում
հաջողություններ ակումբի կազմում»,-ասված է հայտարարությունում։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի ընթացիկ առաջնությունում «Ուրարտուն» 18 խաղից հետո 38 միավորով երկրորդն է ու 2 միավոր է զիջում երկու խաղ պակաս անցկացրած առաջատար «Նոային»։

Նախորդ հոդվածը
Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի հաղթող
Հաջորդ հոդվածը
Արսեն Զախարյանի առաջին գոլը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։