BazaResidence
Բարսելոնան հաղթանակով կհեռանա Մադրիդից․ Ատլետիկոն 2-րդ կեսն անցկացրեց 10 հոգով (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Սաութհեմփթոնը պայքարից դուրս թողեց Արսենալին (տեսանյութ)| Խաղում եմ տիտղոսների, այլ ոչ թե միավորների համար․ Սիները՝ ATP-ի վարկանիշային աղյուսակը գլխավորելու հեռանկարի մասին| Կրասնոդարը խաղավերջում հաղթանակ կորզեց․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Դորտմունդի Բորուսիան հիմնական ժամանակին ավելացրած րոպեներին 2 գոլ խփեց ու հաղթանակով հեռացավ Շտուտգարտից (տեսանյութ)| Անգլիայի գավաթ․ Չելսին ջախջախեց Պորտ Վեյլին|
Շուրջ 144 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ միջազգային մրցաշարերի մասնակցության և մարզիկների խրախուսման նպատակով
30 Հոկտեմբեր 2025

Շուրջ 144 մլն դրամ լրացուցիչ հատկացում՝ միջազգային մրցաշարերի մասնակցության և մարզիկների խրախուսման նպատակով

ՀՀ մարզական ֆեդերացիաների արդյունավետ գործունեության, միջազգային մրցաշարերին ՀՀ հավաքականների լիարժեք մասնակցության, ինչպես նաև մարզական բարձր արդյունքների ապահովման նպատակով մարզիկների և նրանց մարզիչների խրախուսման համար Կառավարությունը հատկացրել է հավելյալ 143 միլիոն 979,8 հազար դրամ ֆինանսավորում։

Որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում՝ վերաբաշխում կատարելով ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի պետական բյուջեում։

Մասնավորապես՝ նախատեսվում է երեք մարզական ֆեդերացիաների տրամադրել 44 միլիոն 801,7 հազար դրամի լրացուցիչ միջոցներ՝ միջազգային առաջնություններին մասնակցության և նախապատրաստական աշխատանքների համար՝

  • Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիային՝ 26 միլիոն 864,3 հազար դրամ՝ Սերբիայի Նովի Սադ քաղաքում անցկացված մինչև 23 տարեկանների աշխարհի առաջնությանը մասնակցության համար
  • Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիային՝ 12 միլիոն 717,4 հազար դրամ՝ Սոֆիայում կայանալիք Եվրոբասկետի նախընտրական փուլի համար
  • Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիային՝ 5 միլիոն 220 հազար դրամ՝ Վրաստանի Թելավի քաղաքում կայանալիք Եվրոպայի Մ18 աղջիկների առաջնությանը մասնակցելու նպատակով

Նախատեսվում է լրացուցիչ 99 միլիոն 178 հազար դրամ հատկացնել Օլիմպիական խաղերում, աշխարհի և Եվրոպայի առաջնություններում բարձր արդյունքների հասած մարզիկներին և նրանց մարզիչներին անվանական թոշակների տրամադրման համար՝ ՀՀ կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի N 1096-Ն որոշմամբ սահմանված կարգի համաձայն։

Նախորդ հոդվածը
Տարոն Ոսկանյանը 500-րդ հանդիպումն է անցկացրել պրոֆեսիոնալ կարիերայում
Հաջորդ հոդվածը
Հայաստանի Գավաթ․ Արարատը հաղթեց Առաջին խմբի ներկայացուցչին ու կխաղա քառորդ եզրափակչում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։