BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Թիմային ոգին նույնն է մնացել․ Ռուի Մոտան՝ Զենիթի նկատմամբ հաղթանակի մասին
28 Հունվար 2025

Թիմային ոգին նույնն է մնացել․ Ռուի Մոտան՝ Զենիթի նկատմամբ հաղթանակի մասին

Հայաստանի փոխչեմպիոն Երևանի «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան խոսել է Կատարի ուսումնամարզական հավաքի ու ստուգողական խաղում ռուսական «Զենիթի» նկատմամբ տարած հաղթանակի մասին։

«Մեզ համար ամենակարևորն այն էր, որ բոլորը խաղաժամանակ ստանային: Ես շատ գոհ եմ բոլորից: Ուրախ եմ, որ վերսկսեցինք, և թիմային ոգին նույնն է մնացել: Խաղի տարբեր հատվածներում մենք շատ լավ վերահսկում էինք գնդակը: Մենք շատ լավ խաղացինք որոշ դրվագներում: Սա մեր մակարդակին վերադառնալու առաջին քայլն էր: Ես շատ գոհ եմ»,

Այո, գիտեք, նրանք նախագծի մի մասն են, և մեր ակումբը հենց դրա մասին է։ Տղաները շատ են աշխատում նաև ակադեմիայում, որպեսզի խաղացողներ պատրաստեն «Նոայի» առջին թիմի համար, և մենք նրանց ընդունում ենք։ Նրանք որոշ ժամանակ մեզ հետ են աշխատում և առաջադիմում են։ Նրանք դեռ շատ բան պետք է բարելավեն, բայց առաջին տպավորությունները լավն էին, և նման խաղերն էլ շատ օգտակար են նրանց համար փորձ ձեռք բերելու համար։ Գիտեք, այսպիսի մակարդակի խաղերին հասնելը հեշտ չէ, և ես շատ գոհ եմ նրանցից։ Ուրախ եմ, որ կարող ենք նաև երիտասարդ խաղացողներին ներգրավել ու  ցույց տալ նրանց տաղանդը»,-ասել է Մոտան։  

Հիշեցնենք, որ երևանյան թիմը ստուգողական խաղում 2։1 հաշվով հաղթել էր Ռուսաստանի չեմպիոն «Զենիթին»։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայի գարնանային հատվածից առաջ «Նոան» 16 խաղից հետո 40 միավորով առաջատար է ու 2 միավորի առավելություն ունի 18 խաղ անցկացրած  «Ուրարտուի» նկատմամբ։

Փետրվարի 19-ին «Նոան» կմրցի «Ալաշկերտի» հետ Հայաստանի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում։

Ֆաստեքս Հայաստանի Պրեմիեր լիգայում Մոտայի գլխավորած թիմը փետրվարի 26-ին կհյուրընկալվի «Վեստ Արմենիային»։

Նախորդ հոդվածը
Նոան հաղթեց Զենիթին (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Վանը մեկ օրում երկու ստուգողական խաղ կանցկացնի ռուսական թիմերի դեմ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։