BazaResidence
Չեմպիոնների լիգան վերջին հնարավորությունն է Արբելոայի համար․ Մասնագետը մրցաշրջանի ավարտից հետո կարող է լքել պաշտոնը| Ցրվենա Զվեզդան հերթական հաղթանակը տոնեց․ Նաիր Տիկնիզյանը դարձավ գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)| Վելոսայի հեթ-տրիկն ու Միշելը գոլը հաղթանակ պարգևեցին Ուրարտուին (տեսանյութ)| Աշխարհի գավաթ․ Համլետ Մանուկյանը՝ ոսկե, Արթուր Ավետիսյանը՝ արծաթե մեդալակիր| Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն|
Ռեալ Սոսյեդադի մարզիչը բացատրել է Զախարյանի փոխարինումը Լեգանեսի հետ խաղում, որում Արսենը գոլ խփեց
24 Փետրվար 2025

Ռեալ Սոսյեդադի մարզիչը բացատրել է Զախարյանի փոխարինումը Լեգանեսի հետ խաղում, որում Արսենը գոլ խփեց

«Ռեալ Սոսյեդադի» գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը նշել է հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանի փոխարինման պատճառը Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» դեմ խաղում (3:0):

«Զախարյանը փոխարինում խնդրեց, քանի որ կարծում եմ, որ դա կարող է փոքր լարվածություն լինել, թեև թվում է, որ դա կարող է լինել նաև ավելի լուրջ բան, հնարավոր է՝ պատռվածք: Ես պետք է ավելի մանրամասն գնահատեմ նրա վիճակը...

Հուսով եմ, որ լուրջ բան չկա: Նա և Ագերը (խաղում վնասվածք էր ստացել նաև մարոկկացի պաշտպանը - խմբ.) հսկողության տակ են։ Ինչ վերաբերում է կոնկրետ Զախարյանին՝ հուսով եմ, որ դա պարզապես ծանրաբեռնվածություն է մեկնարկային կազմում նրա առաջին խաղից հետո։ Ամեն դեպքում, պետք է սպասել արդյունքներին, քանի որ խաղերի այսպիսի խիտ գրաֆիկի դեպքում ակնհայտորեն կուտակվում են բազմաթիվ խնդիրներ և հոգնածություն։ Բժշկական եզրակացությունը կլինի վաղը: Տեսնենք՝ ինչ կլինի. դա հիմա ամենակարևորն է», - Ալգուասիլի՝ հետխաղային մամուլի ասուլիսին ասված մեկնաբանությունը մեջբերում է Futbol Fantasy-ն:

Հիշեցնենք, որ այս խաղում Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում իր առաջին գոլն է խփել՝ առաջին անգամ նաև խաղադաշտ դուրս գալով իր թիմի մեկնարկային կազմում: 

Նախորդ հոդվածը
Արսեն Զախարյանի առաջին գոլը Լա լիգայի ընթացիկ մրցաշրջանում (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Մենք հետ չենք կանգնում մեր ընտրած ճանապարհից․ Վահե Գևորգյան (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։