BazaResidence
Յանիկ Սիները պատրաստ է զոհաբերության գնալ՝ Իտալիայի հավաքականի աշխարհի առաջնությունում հայտնվելու համար| Առաջնության ավարտից 5 տուր առաջ ՊՍՎ-ն 3-րդ անգամ անընդմեջ դարձավ Նիդերլանդների չեմպիոն| Ուրարտու-Գանձասար․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր| Նոան հաղթեց ԲԿՄԱ-ին (տեսանյութ)| Ռանոսի ու Մկրտչյանի թիմերը հաղթողին չպարզեցին| Էլինա Ավանեսյանը հաղթանակով մեկնարկեց Մադրիդի մրցաշարում|
Արարատ-Արմենիան հաղթեց Նոային
01 Նոյեմբեր 2025

Արարատ-Արմենիան հաղթեց Նոային

Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրի մեկնարկային խաղում «Նոան» Աբովյանի Վահագն Թումասյանի անվան մարզահամալիրում ընդունել էր «Արարատ-Արմենիային» ու զիջեց 1։2 հաշվով՝ կրելով առաջնությունում մրցաշրջանի 2-րդ պարտությունը։

Հանդիպման հաշիվը 22-րդ րոպեին բացեց Ժիրայր Շաղոյանը։ 2-րդ կեսի մեկնարկից 3 րոպե անց Հելդեր Ֆերեյրան վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 87-րդ րոպեին փոխարինման մտած Արմեն Համբարձումյանը հաղթանակ պարգևեց «Արարատ-Արմենիային»։

Այսպիսով, շուրջ 2 տարվա դադարից հետո «Արարատ-Արմենիան» հաղթանակով ավարտեց «Նոայի» դեմ հանդիպումը։ Ի դեպ, Մանուել Տուլիպայի գլխավորած թիմը շարունակում է անպարտելի մնալ Հայաստանի ընթացիկ առաջնությունում՝ 11 հանդիպում, 8 հաղթանակ ու 3 ոչ-ոքի։

Այս խաղից հետո Fastex Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակը ստացավ հետևյալ տեսքը․



Հիշեցնենք, որ այս թիմերի միջև 1-ին շրջանի հանդիպումն ավարտվել էր ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։

Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում կկայանան նաև ԲԿՄԱ-«Փյունիկ», «Շիրակ»-«Վան», «Գանձասար»-«Ալաշկերտ» և «Արարատ»-«Ուրարտու» հանդիպումները։

Standings provided by Sofascore

Նախորդ հոդվածը
Պուշկաշ Ակադեմիան հաղթեց Կազինցբարցիկային․ Հարությունյանը մասնակցեց ամբողջ հանդիպմանը, Հարոյանը խաղաժամանակ չստացավ
Հաջորդ հոդվածը
Կենտրոնանում ենք Կոնֆերենցիաների լիգայի հանդիպման վրա․ Սանդրո Պերկովիչը՝ «Արարատ-Արմենիայի» դեմ խաղից հետո (տեաանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։