Ստեփան Սարգսյանի անվան միջազգային մրցաշարի անցկացման համար Կառավարությունը կհատկացնի ավելի քան 25 մլն դրամ| Սյունիքում միջազգային չափանիշներին համապատասխանող սպորտային համալիր կկառուցվի| Սարդարապատը Փյունիկին կընդունի Գյումրիին| Ալաշկերտը խոշոր հաշվով հաղթեց Վանին| Հայաստանի լրագրողների ֆուտբոլի hավաքականը կմասնակցի Եվրոպայի առաջնությանը| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիայի մարզիկները սկսել են պատրաստվել առաջիկա մրցաշարերին|
Կրասնոդարը հաղթեց Մոսկվայի Սպարտակին՝ խաղավերջում մնալով 9 հոգով․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը
02 Նոյեմբեր 2025

Կրասնոդարը հաղթեց Մոսկվայի Սպարտակին՝ խաղավերջում մնալով 9 հոգով․ Սպերցյանը մասնակցեց հանդիպմանը

Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Կրասնոդարն» ընդունել էր Մոսկվայի «Սպարտակին» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Ալեքսանդր Չերնիկովը՝ 18-րդ րոպեին։ 59-րդ րոպեին Ջոն Կորդոբան կրկնապատկեց իր թիմի առավելությունն ու 88-րդ րոպեին ստանալով 2-րդ դեղին քարտը հեռացվեց խաղադաշտից։ 2 րոպե անց Լևի Գարսիան կրճատեց հաշվի տարբերությունը։

Հիմնական ժամանակին ավելացրած 5-րդ րոպեին խաղադաշտից հեռացվեց նաև Դուգլաս Ագուստոն։

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն ընդգրկված էր «Կրասնոդարի» մեկնարկային կազմում ու փոխարինվեց 73-րդ րոպեին։

Այս հաղթանակի շնորհիվ Ռուսաստանի գործող չեմպիոնը 32 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակն ու հաջորդ տուրում կմրցի «Բալթիկայի» հետ։

Նախորդ հոդվածը
Հանդերձարանում տղաներին հորդորեցինք հավատալ իրենց ուժերին․ Արթուր Ասոյանը՝ Շիրակի դեմ խաղից հետո (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Փյունիկը հաղթեց ԲԿՄԱ-ին ՝ շրջանցելով Ուրարտուին (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։