BazaResidence
Էլինա Ավանեսյանը՝ Զագրեբի մրցաշարի հաղթող| Առնո Ավետիսյանը դարձել է առաջին հայ թենիսիստը, որը 14 տարեկանում հաղթել է J30 շարքի մրցաշար | RAF. Արման Ծառուկյանի ու Արսեն Հարությունյանի հաղթանակները (տեսանյութ) | Դևիսի գավաթին ընդառաջ․ Հայաստանի հավաքականը վերջին մարզումներն է անցկացնում| Ալաշկերտը նորեկ ունի| Հայտնի են կանանց Հայաստանի Մ-17 հավաքականի մրցակիցները Եվրոպայի առաջնության որակավորման առաջին փուլում|
Ուրարտուն հաղթեց Արարատին՝ 7-րդ խաղում անընդմեջ անառիկ պահելով սեփական դարպասը
03 Նոյեմբեր 2025

Ուրարտուն հաղթեց Արարատին՝ 7-րդ խաղում անընդմեջ անառիկ պահելով սեփական դարպասը

Fastex Պրեմիեր լիգայի 12-րդ տուրում «Ուրարտուն» հյուրընկալվել էր «Արարատին» ու հաղթեց նվազազույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Անտոն Բրատկովը՝ 14-րդ րոպեին։

Սա Ռոբերտ Արզումանյանի գլխավորած թիմի 7-րդ անընդմեջ հաղթանակն էր «չոր» հաշվով։ Այս հաղթանակի շնորհիվ «Ուրարտուն» 24 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։ «Արարատը» 2 միավորով վերջին՝ 10-րդ տեղում է։

Հիշեցնենք, որ տուրի մյուս խաղերում «Արարատ-Արմենիան» 2։1 հաշվով առավելության էր հասել «Նոայի» նկատմամբ, «Փյունիկը» նույն հաշվով հաղթել էր ԲԿՄԱ-ին, «Վանը» 3։2 հաշվով պարտության էր մատնել «Շիրակին», իսկ «Գանձասարն» անակնկալ հաղթանակի էր հասել «Ալաշկերտի» նկատմամբ։

Մրցաշարային աղյուսակն ամբողջությամբ․

Նախորդ հոդվածը
Գանձասարն անակնկալ հաղթանակի հասավ 10 հոգով մնացած Ալաշկերտի նկատմամբ
Հաջորդ հոդվածը
Ֆարուլը հաղթեց խոշոր հաշվով. Նարեկ Գրիգորյանը՝ գոլի ու գոլային փոխանցման հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։