BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Սելարայանն այլևս չի կարող միանալ հավաքականին․ Եղիշե Մելիքյան
07 Նոյեմբեր 2025

Սելարայանն այլևս չի կարող միանալ հավաքականին․ Եղիշե Մելիքյան

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանն այսօր տեղի ունեցած ասուլիսի ընթացքում հայտնել է, որ ազգային ընտրանու ավագը կլինի Էդուարդ Սպերցյանը։

Այս թեմայից զատ, 46-ամյա մասնագետը խոսել է այլ թեմաների մասին ևս, այդ թվում՝ Լուկաս Սելարայանի՝ հավաքականում կարիերան ավարտելու մասին։

«Մինչև իմ գալը Լուկասը ցանկանում էր ավարտել կարիերան հավաքականում։ Խոսեցի նրա հետ, ասացի, որ հավաքականն ունի իր կարիքը։ Իռլանդիայի դեմ խաղից առաջ ասաց, որ ընտանեկան խնդիրներ կան ու այլևս չի կարող գալ։ Շնորհակալություն հայտնեցի և ասացի, որ հավաքականի դռները միշտ բաց են նրա համար»,-հայտնել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին ու 16-ին կանցկացնի 2 հանդիպում՝ աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակում մրցելով Հունգարիայի ու Պորտուգալիայի հավաքականների դեմ։

Հավաքականի հայտացուցակը՝ այստեղ։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի Մ23 ԵԱ. Հայաստանի բոլոր ներկայացուցիչներն առնվազն բրոնզե մեդալ են ապահովել
Հաջորդ հոդվածը
Գևորգ Տարախչյանը նույնպես հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։