BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունն առաջիկա խաղերին
09 Նոյեմբեր 2025

Հայաստանի հավաքականը սկսում է նախապատրաստությունն առաջիկա խաղերին

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը սկսել է մարզական հավաքն Ավանի ակադեմիայում։

Եղիշե Մելիքյանի թիմը պատրաստվում է Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Հունգարիայի և Պորտուգալիայի հետ խաղերին։

Ազգային թիմի առաջին մարզումը կկայանա այսօր:

Հավաքի առաջին օրվան ներկա կլինեն հետևյալ ֆուտբոլիստները․

Հենրի Ավագյան - «Փյունիկ»
Օգնյեն Չանչարևիչ - «Նոա»
Արսեն Բեգլարյան - «Ալաշկերտ»
Կամո Հովհաննիսյան - «Արարատ-Արմենիա» 
Սերգեյ Մուրադյան - «Նոա»
Էրիկ Փիլոյան - «Ուրարտու»
Էդգար Գրիգորյան - «Արարատ-Արմենիա»
Արտյոմ Բանդիկյան - ԲԿՄԱ Մոսկվա (Ռուսաստան)
Նարեկ Աղասարյան - «Ուրարտու»
Կարեն Նալբանդյան - «Ալաշկերտ»
Կարեն Մուրադյան - «Արարատ-Արմենիա»
Նարեկ Գրիգորյան - «Ֆարուլ» (Ռումինիա)
Գոռ Մանվելյան - «Նոա» 
Արայիկ Էլոյան - «Արարատ-Արմենիա»
Էդգար Սևիկյան - «Ակրոն» (Ռուսաստան)
Ժիրայր Շաղոյան - «Արարատ-Արմենիա»
Արթուր Սերոբյան - «Արարատ-Արմենիա»
Գևորգ Տարախչյան - «Փյունիկ»

Գեորգի Հարությունյանը, Ստյոպա Մկրտչյանը, Էդուարդ Սպերցյանը,  Ուգոչուկվու Իվուն և Հրանտ-Լեոն Ռանոսը ազգային հավաքականի ճամբարում կլինեն նոյեմբերի 10-ին, իսկ Նաիր Թիկնիզյանը՝ նոյեմբերի 11-ին։

Նոյեմբերի 13-ին Եղիշե Մելիքյանի թիմը կհանդիպի Հունգարիային։ Երեք օր անց մրցակցի հարկի տակ որակավորման փուլի վերջին խաղը կանցկացնենք Պորտուգալիայի հետ։ 

Հաջորդ հոդվածը
Վանը Չարենցավանում հաղթեց Գանձասարին

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։