BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Ազգային հավաքականից հրավեր ստանալը երազանք էր․ Բանդիկյան
09 Նոյեմբեր 2025

Ազգային հավաքականից հրավեր ստանալը երազանք էր․ Բանդիկյան

Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Արտյոմ Բանդիկյանը զրուցել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայ մամուլի ծառայության հետ․

«Հայաստանի ազգային հավաքականից հրավեր ստանալը երազանք էր։ Երկար էի սպասել այս պահին։ Ուրախ եմ, որ այն իրականացավ։ Կներդնեմ առավելագույն ուժերս թիմին օգնելու համար։ Մարզումային 1-ին օրը ամեն ինչ հիանալի էր։ Զգացողություններս շատ լավ են։ Ինչ վերաբերում է Մելիքյանին, ապա նա լավ մարզիչ է ու ժամանակակից ֆուտբոլ է դավանում։ Նա միշտ խաղում է հաղթանակի համար»,-նշել է Բանդիկյանը։

Հիշեցնենք, որ Մոսկվայի ԲԿՄԱ-ի ֆուտբոլիստն առաջին անգամ է հրավիրվել Հայաստանի ազգային հավաքական։ Ավելի վաղ, Բանդիկյանը հրավիրվում էր Հայաստանի երիտասարդական հավաքական։

Հայաստանի ազգային հավաքականը նոյեմբերի 13-ին ու 16-ին կանցկացնի աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի վերջին հանդիպումները՝ մրցելով համապատասխանաբար Հունգարիայի ու Պորտուգալիայի հավաքականների դեմ։

Նախորդ հոդվածը
Իվուն վնասվածքի պատճառով բաց կթողնի հավաքականի առաջիկա հանդիպումները
Հաջորդ հոդվածը
Կրասնոդարը միավորներ կորցրեց․ Սպերցյանը՝ գոլի հեղինակ (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։