BazaResidence
Բասկետբոլ․ Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում ընթացող ԵԱ-ի կիսաեզրափակչում է| ԿԼ․ Փյունիկն առաջին խաղում խոշոր հաշվով հաղթանակ տարավ Մալթայում| Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան|
Տղաներն այս մակարդակին հոգեբանորեն պատրաստ չէին․ Եղիշե Մելիքյանը՝ Պորտուգալիայից կրած ծանր պարտությունից հետո
16 Նոյեմբեր 2025

Տղաներն այս մակարդակին հոգեբանորեն պատրաստ չէին․ Եղիշե Մելիքյանը՝ Պորտուգալիայից կրած ծանր պարտությունից հետո

Աշխարհի 2026 թվականի առաջնության ընտրական փուլի F խմբի վերջին տուրի Պորտուգալիա-Հայաստան (9։1) խաղից հետո Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը պատասխանել է լրագրողների հարցերին․

«Չեմ կարծում անձրևը խանգարեց, այլ ձախողումը՝ անհատական սխալների պատճառով։ 1-ին կեսի 30 րոպեն, երբ հաշիվ 1։1 էր, մենք գիտեինք, որ 2-րդ պլանով խաղում էինք ու պլանը աշխատում էր։ Բաց թողած 2-րդ, 3-րդ գոլերի ժամանակ չէինք սպասում այդպիսի սխալներ։ Դա կապում եմ հոգեբանության հետ։ Տղաներն այս մակարդակին հոգեբանորեն պատրաստ չէին։ Հիմնական պատճառը դա է։ Այնպիսի սխալներ էին, որ երբ կենտրոնից հետ են փոխանցում դարպասապահին՝ հասկանում եմ, թե ինչքան անվստահություն կա ֆուտբոլիստների մոտ, դրա համար պետք է աշխատել, փորձ ձեռք բերել, հասկանալ սխալներն ու ճիշտը։ Շատ վատ տրամադրության մեջ ենք, բայց պետք է ընդունենք և աշխատենք»,-նշել է Մելիքյանը։

Մանրամասն տեսանյութում․

Նախորդ հոդվածը
Պորտուգալիա-Հայաստան՝ 9։1 (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։