BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Բասկետբոլի Ա լիգա. Ուրարտուն հաղթել է Հատիսին, Էրեբունին՝ ԲԿՄԱ-ին
17 Նոյեմբեր 2025

Բասկետբոլի Ա լիգա. Ուրարտուն հաղթել է Հատիսին, Էրեբունին՝ ԲԿՄԱ-ին

ՊրոԲասկետ Ա-Լիգայի 2025/2026 մրցաշրջանի հերթական խաղում «Ուրարտուն» Սպորտի կառավարման կենտրոնի ենթակայությամբ գործող մարզահամալիրում մրցել է «Հատիսի» հետ և լարված պայքարում 110։92 հաշվով հաղթանակ է տարել:

Հանդիպման ամենաարժեքավոր խաղացող է ճանաչվել «Ուրարտուի» խաղացող Թեոդոր Վուլֆը, որը վաստակել է 33 միավոր, 9 անգամ տիրել է անդրադարձող գնդակին և կատարել է 1 արդյունավետ փոխանցում։

Տուրի մյուս խաղերում «Էրեբունին» 89:60 հաշվով առավելության է հասել ԲԿՄԱ-ի հետ խաղում։ Հանդիպման MVP է ճանաչվել «Էրեբունիի» խաղացող Արտյոմ Բիչախչյանը, որը վաստակել է 8 միավոր, տիրել է 13 անդրադարձող գնդակին, կատարել է 10 արդյունավետ փոխանցում և 9 խլում:

«Օլիմպավանն» էլ 81:75 հաշվով հաղթել է «Արթիկին»։ Հանդիպման MVP է ճանաչվել «Օլիմպավանի» խաղացող Վյաչեսլավ Կապիտոնովը, որը վաստակել է 14 միավոր և տիրել է 16 անդրադարձող գնդակին։

Նախորդ հոդվածը
Հուսով եմ՝ կվերադառնանք լավագույն արդյունքներով․ Սուրեն Մաթևոսյան (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
ԱԱ 2027թ․ կանանց Հայաստանի ազգային հավաքականի խաղացանկը որակավորման փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։