Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Նոան ու Ալաշկերտը հաղթողին չպարզեցին
22 Նոյեմբեր 2025

Նոան ու Ալաշկերտը հաղթողին չպարզեցին

Fastex Պրեմիեր լիգայի 14-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Ալաշկերտին»։ Գրանցվեց 2։2 արդյունքը։

Հանդիպման հաշիվը բացեց Գոռ Մանվելյանը՝ 14-րդ րոպեին դիպուկ իրացնելով 11-մետրանոցը։ 22-րդ րոպեին Դավիդ Սուալեհեն խախտեց խաղի կանոններն ու ուղիղ կարմիր քարտով հեռացվեց խաղադաշտից՝ 11-մետրանոց բերելով իր թիմի դարպասին, որը դիպուկ իրացրեց Կարեն Նալբանդյանն ու վերականգնեց հաշվի հավասարությունը։

38-րդ րոպեին Հովհաննես Համբարձումյանը կրկին առաջ մղեց «Նոային»։ 73-րդ րոպեին «Ալաշկերտը» ստացավ 11-մետրանոցի իրավունք։ Մոմո Տուրեի հարվածը հետ մղեց Տիմատի Ֆայուլուն, սակայն անդրադարձին առաջինը տիրեց «Ալաշկերտի» հարձակվողն ու ձևակերպեց վերջնական հաշիվը։

Այս հանդիպումից հետո Վահե Գևորգյանի գլխավորած թիմը 29 միավորով 2-րդն է։ «Նոան» 22 միավորով եզրափակում է լավագույն հնգյակը։

Նախորդ հոդվածը
Դոնալդ Կոդիան բժիշկների հսկողության տակ է
Հաջորդ հոդվածը
Արման Ծառուկյանը խեղդող հնարքով հաղթեց Դոհայի երեկոյի գլխավոր մենամարտում (տեսանյութ)

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։