Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
Գևորգ Տարախչյանը հանդես կգա ՀՊԼ մեկ այլ թիմում
25 Փետրվար 2025

Գևորգ Տարախչյանը հանդես կգա ՀՊԼ մեկ այլ թիմում

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը տեղեկացնում է` թիմին է միացել Գևորգ Տարախչյանը:

Ֆուտբոլիստը «Ալաշկերտ» է տեղափոխվել «Ուրարտու» ֆուտբոլային ակումբից:


22-ամյա կիսապաշտպանը Հայաստանի բարձրագույն լիգայում հանդես է եկել «Ուրարտու», «Նոա», «Սևան» և «ԲԿՄԱ» ակումբներում․ մասնակցել՝ 108 խաղի, դարձել է 9 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ։ Տարախչյանը «Ուրարտուի» մանկապատանեկան դպրոցի սան է։

Ֆուտբոլիստը «Ուրարտուի» կազմում մասնակցել է ՈՒԵՖԱ Եվրոպա Կոնֆերենցիաների լիգայի 2024/2025 խաղարկության որակավորման փուլերի 4 հանդիպման, դարձել 1 գոլի հեղինակ։

Գևորգը Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկով անցկացրել է 1 հանդիպում։

Ընդհանուր առմամբ, տարբեր տարիքային հավաքականներում անցկացրել է 40 հանդիպում, որոնցից 17-ը՝ երիտասարդականի կազմում, խփել՝ 7 գոլ։

Նախորդ հոդվածը
Ալաշկերտ - Փյունիկ․ Մեկնարկային կազմեր, ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Գանձասարն Արարատին կընդունի Շենգավիթում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։