Ալինա Չարաևան դուրս մնաց Պեկինի մրցաշարից (տեսանյութ)| Հայաստանի Կիոկուշին կարատեի ֆեդերացիան կանցկացնի «Սամուրայ» մրցաշարը| Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի կազմն ԱԱ-ում| Արարատ-Արմենիա - ԱԶ Ալկմար հանդիպման տոմսերը վաճառքում են| Նաիր Թիկնիզյան. Մենք հավատում ենք մեր ճանապարհին| Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Սեգունդայում|
Արարատ-73-ի նախկին ֆուտբոլիստները՝ Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստին
27 Նոյեմբեր 2025

Արարատ-73-ի նախկին ֆուտբոլիստները՝ Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստին

Մոսկվայի հայկական եկեղեցում երեկ տեղի է ունեցել լեգենդար ֆուտբոլիստ և օլիմպիական չեմպիոն Նիկիտա Սիմոնյանի հոգեհանգստի արարողությունը, հայտնում է Ռուսաստանի հայերի միությունը

Արարողությանը մասնակցել են Արարատ 73-ի նախկին ֆուտբոլիստներ Նորայր Մեսրոպյանը, Էդուարդ Մարկարովը, Սերգեյ Բոնդարենկոն, «Փյունիկի» նախկին սեփականատեր Արթուր Սողմոնյանը, ինչպես նաև հայ համայնքի այլ ականավոր անդամներ, նրա ընկերներն ու ընտանիքի անդամները։ Հոգեհանգստի արարողությունն անցկացվել է հայերենով՝ Հայ Առաքելական եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ արքեպիսկոպոս Եզրաս Ներսիսյանի կողմից։



Նիկիտա Սիմոնյանին այսօր՝ նոյեմբերի 27-ին, վերջին հրաժեշտ կտան Մոսկվայի «Լուկոյլ Արենա» մարզադաշտում, որտեղ իր տնային հանդիպումներն է անցկացնում «Սպարտակ» ՖԱ-ն։ Նրա աճյունը կամփոփվի Մոսկվայի Վագանկովյան գերեզմանատանը։

Հայաստանից հուղարկավորությանը կմասնակցի ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նախորդ հոդվածը
Կոնֆերենցիաների լիգա. Նոան այսօր Շոտլանդիայում կմրցի Աբերդինի հետ
Հաջորդ հոդվածը
Կանցկացվի «Սպորտի ոլորտում տարվա լավագույնների ընտրություն» մրցույթը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։