BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Տիկնիզյանի գործակալ. Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից և Եվրոպայից
05 Դեկտեմբեր 2025

Տիկնիզյանի գործակալ. Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից և Եվրոպայից

Սերբական «Ցրվենա Զվեզդայի» և Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական ակումբներ, ինչպես նաև Ռուսաստանի Պրեմիեր լիգայի (ՌՊԼ) թիմեր: Այս մասին Match TV-ին ասել է նրա գործակալ Ալեքսանդր Կլյուևը։

Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդային» է միացել հունիսին։ Հայ պաշտպանը Բելգրադը ներկայացնող ակումբի կազմում անցկացրել է 21 խաղ բոլոր մրցաշարերում՝ կատարելով երկու գոլային փոխանցում։

- Լրատվամիջոցներում տարբեր հաղորդագրություններ կան Նաիրի նկատմամբ ՌՊԼ-ի առաջատար ակումբների հետաքրքրության մասին։ Արդյոք դա ճի՞շտ է։

- Նաիրի նկատմամբ հետաքրքրություն կա Ռուսաստանի Պրեմիեր լիգայից և Եվրոպայից, բայց ես չեմ կարող որևէ կոնկրետ ակումբ նշել։

Տիկնիզյանը 26 տարեկան է և 2021-2025 թվականներին խաղացել է Մոսկվայի «Լոկոմոտիվում»։

Նախորդ հոդվածը
Նոա ՖԱ-ն անհատույց կառուցել է Հանրապետական մարզադաշտի հյուր թիմի երկրպագուների սեկտորի պատնեշները
Հաջորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։