BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ուրախ եմ վերադառնալ տուն և խաղալ հայկական թիմի դեմ. Բիչախչյան
10 Դեկտեմբեր 2025

Ուրախ եմ վերադառնալ տուն և խաղալ հայկական թիմի դեմ. Բիչախչյան

«Լեգիայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը «Նոայի» դեմ առաջիկա խաղից առաջ հանդիպել է հայ լրագրողների հետ:

ԿԼ լիգայի փուլի՝ «Նոա»-«Լեգիա» հանդիպումը կկայանա դեկտեմբերի 11-ին և կմեկնարկի 21:45-ին:

Բիչախչյանը խոստովանել է, որ առաջիկա խաղն իր համար առանձնահատուկ նշանակություն ունի:

«Շատ ուրախ եմ տուն վերադառնալու համար։ Սա իմ առաջին խաղն է հայկական թիմի դեմ, իմ հայրենիքը ներկայացնող թիմի դեմ։ Թեթև վնասվածքից հետո ինձ շատ լավ եմ զգում։ Պատրաստ եմ և անհամբեր սպասում եմ այս խաղին», — նշել է Վահանը:

Ֆուտբոլիստը նաև խոսել է մրցակցի և առաջիկա խաղից ունեցած սպասելիքների մասին․

«Մենք շատ լավ վերլուծել ենք մրցակցին։ Դիտել ենք նրանց խաղերը։ Սա շատ լավ ֆուտբոլիստներով համալրված թիմ է, որը խաղում է բարձր ինտենսիվությամբ։ Նրանք լավ կազմակերպված են։ Գիտենք, որ հեշտ հանդիպում չի լինելու: Երկու թիմերն էլ ճգնաժամում են։ Հույս ունենք, որ կկարողանանք հաղթել վաղը և ընդհատել  այս պարտությունների շարքը»։

Նախորդ հոդվածը
Բռնցքամարտի ԱԱ. Հովհաննես Բաչկովը ևս կիսաեզրափակչում է
Հաջորդ հոդվածը
Բռնցքամարտի ԱԱ․ Ռաֆայել Հովհաննիսյանն առնվազն բրոնզե մեդալ է ապահովել

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։