BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Նոան հաղթեց Լեգիային՝ կարևորագույն քայլ կատարելով ԿԼ փլեյ-օֆֆ դուրս գալու համար (տեսանյութ)
11 Դեկտեմբեր 2025

Նոան հաղթեց Լեգիային՝ կարևորագույն քայլ կատարելով ԿԼ փլեյ-օֆֆ դուրս գալու համար (տեսանյութ)

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 5-րդ տուրում «Նոան» ընդունել էր «Լեգիային» ու հաղթեց 2։1 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Միլետա Ռայովիչը՝ 3-րդ րոպեին։ 57-րդ րոպեին Մաթեուս Այասը վերականգնեց հաշվի հավասարությունը, իսկ 84-րդ րոպեին Նարդին Մուլահուսեյնովիչը հաղթանակ պարգևեց Հայաստանի գործող չեմպիոնին։ Բոսնիացի հարձակվողի համար այս գոլը 5-րդն էր Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում։ Նա գոլի հեղինակ է դարձել յուրաքանչյուր խաղում։

«Լեգիայի» կազմում հանդիպմանը մասնակցեց նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որը փոխարինման մտավ 82-րդ րոպեին։

Այս հաղթանակից հետո «Նոան» վաստակեց 8 միավոր՝ գործնականում նվաճելով անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։ Տեսանյութ։

Վերջին՝ 6-րդ տուրում «Նոան» Լեհաստանում կմրցի Կիևի «Դինամոյի» հետ։

Նախորդ հոդվածը
Հովհաննես Բաչկովը՝ ԱԱ-ի հնգակի բրոնզե մեդալակիր
Հաջորդ հոդվածը
Ցրվենա Զվեզդան հաղթեց Շտուրմին․ Տիկնիզյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։