BazaResidence
Աղբյուր. Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի հետ| Շախմատի կանանց անհատական ԵԱ. Հայաստանից առաջնությանը 16 շախմատիստ կմասնակցի| Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում|
Նոան Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում է
19 Դեկտեմբեր 2025

Նոան Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում է

Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի վերջին՝ 6-րդ տուրում «Նոան» Լեհաստանում մրցում էր Կիևի «Դինամոյի» հետ ու զիջեց 0։2 հաշվով։

Հանդիպման հաշիվը բացեց Վլադիսլավ Կաբաևը՝ 27-րդ րոպեին։ 2-րդ կեսի մեկնարկից 5 րոպե անց Մատվեյ Պոնոմարենկոն կրկնապատկեց ուկրաինական թիմի առավելությունը։

Չնայած պարտությանը, Սանդրո Պերկովիչի գլխավորած թիմը Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլում վաստակելով 8 միավոր գրավեց 19-րդ հորիզոնականը՝ նվաճելով անցումային փլեյ-օֆֆի ուղեգիր։

Հիշեցնենք, որ Հայաստանի չեմպիոնը հաղթել էր խորվաթական «Ռիյեկային», լեհական «Լեգիային», ոչ-ոքի էր խաղացել ռումինական «Ունիվերսիտատեա Կրայովայի» ու շոտլանդական «Աբերդինի» հետ ու զիջել էր չեխական «Սիգմային» ու «Դինամո Կիևին»։

Այսպիսով, անցումային փլեյ-օֆֆում «Նոայի» հավանական մրցակիցներն են Սլովենիան ներկայացնող «Ցելյեն» կամ նիդերլանդական «ԱԶ Ալկմարը»։ Վիճակահանությունը տեղի կունենա հունվարի 16-ին։ 

Անցումային փլեյ-օֆֆի 1-ին խաղերը կկայան փետրվարի 19-ին, պատասխան հանդիպումները՝ փետրվարի 26-ին։

Նախորդ հոդվածը
Դինամո Կիև-Նոա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Սլովանը հաղթանակով ավարտեց ԿԼ-ի հիմնական փուլը, բայց լքեց պայքարը․ Բարսեղյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։