BazaResidence
Շախմատի կանանց անհատական ԵԱ. Հայաստանից առաջնությանը 16 շախմատիստ կմասնակցի| Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը|
Նոայի հարձակվողը կարող է լքել թիմը․ Նրա ծառայություններով հետաքրքրված է լեհական 3 ակումբ
20 Դեկտեմբեր 2025

Նոայի հարձակվողը կարող է լքել թիմը․ Նրա ծառայություններով հետաքրքրված է լեհական 3 ակումբ

«Նոայի» բոսնիացի հարձակվող Նարդին Մուլահուսեյնովիչի ծառայություններով հետաքրքրված են լեհական 3 ակումբ՝ «Պոգոնը», «Ռակուվն» ու «Լեգիան»։

Այս մասին տեղեկացնում է սպորտային լրագրող Ռուդի Գալետին։

Աղբյուրի փոխանցմամբ, «Պոգոնն» ակտիվ աշխատանք է սկսել ձմռանը նոր հարձակվող ձեռք բերելու համար ու ակումբի տրանսֆերների ցանկում է նաև Նարդին Մուլահուսեյնովիչը։

«Պոգոնը» միայնակ չէ այս մրցավազքում։ Լեհաստանի առաջնության ևս երկու առաջատար ակումբ նույնպես հետաքրքրություն է ցուցաբերում հարձակվողի նկատմամբ։ «Ռակուվը» և «Լեգիան» հետևում են իրավիճակին։

Մուլահուսեյնովիչի պայմանագիրը «Նոայի» հետ նախատեսված է մինչև 2028 թվականի հունիսը, ինչը նշանակում է, որ ցանկացած հնարավոր տեղափոխություն կպահանջի բանակցություններ հայկական ակումբի հետ։ «Քանի որ այժմ ներգրավված են մի քանի լեհական թիմեր, մրցակցությունն աճում է, և առաջիկա շաբաթները կարող են վճռորոշ լինել՝ հասկանալու համար, թե արդյոք Մուլահուսեյնովիչը նոր քայլ կկատարի իր կարիերայում ձմեռային պատուհանի ընթացքում», - գրում է Գալետին։

Հիշեցնենք, որ 27-ամյա հարձակվողը Հայաստանի չեմպիոնին էր միացել այս տարի ամռանն ու Կոնֆերենցիաների լիգայի հիմնական փուլի 6 խաղում հեղինակելով 5 գոլ ու կատարելով 1 գոլային փոխանցում համարվում է մրցաշարի ամենաարդյունավետ ֆուտբոլիստը։ Նա նաև 4 գոլի հեղինակ է դարձել Fastex Պրեմիեր լիգայում։

Նախորդ հոդվածը
«Բորուսիաների» պայքարում ուժեղ էր դորտմունդյանը․ Ռանոսը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)
Հաջորդ հոդվածը
Օսիյեկը 1 միավոր վաստակեց․ Մկրտչյանը մասնակցեց հանդիպմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։