BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
9 տարի առաջ այս օրը Հենրիխ Մխիթարյանը հեղինակեց կարիերայի լավագույն գոլերից մեկը (տեսանյութ)
26 Դեկտեմբեր 2025

9 տարի առաջ այս օրը Հենրիխ Մխիթարյանը հեղինակեց կարիերայի լավագույն գոլերից մեկը (տեսանյութ)

9 տարի առաջ այս օրը՝ 2016 թվականի դեկտեմբերի 26-ին Անգլիայի Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի «Մանչեսթեր Յունայթեդ»-«Սանդերլենդ» հանդիպման 86-րդ րոպեին Հայաստանի ազգային հավաքականի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը հեղինակեց կարիերայի լավագույն գոլերից մեկը։

Անգլիայում հայտնի դարձած «կարիճ գոլը» Մխիթարյանը հեղինակեց Զլատան Իբրահիմովիչի փոխանցումից՝ խփելով «կարմիր սատանաների» 3-րդ գոլն այդ դիմակայությունում։ Տեսանյութը՝ այստեղ։

2016/17 մրցաշրջանում ազգային հավաքականի նախկին ավագը «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում մասնակցել է 40 հանդիպման՝ դառնալով 11 գոլի ու 3 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ հոդվածը
Էդուարդ Սպերցյանը՝ ՌՊԼ ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածի` Կրասնոդարի լավագույն ֆուտբոլիստ
Հաջորդ հոդվածը
Հայտնի են տարվա լավագույնները․ ԿԳՄՍ նախարարությունն ամփոփել է արդյունքները

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։