BazaResidence
Անգլիայի գավաթ․ Հայտնի են կիսաեզրափակիչի զույգերը| Ինտերը 5 գնդակ ուղարկեց Ռոմայի դարպասը․ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը (տեսանյութ)| Խաղի մեկնարկից մինչև վերջ շատ լավ ֆուտբոլ խաղացինք․ Ռոբերտ Արզումանյան| Ամբողջովին արժանի էինք հաղթանակի․ Սանդրո Պերկովիչ| Ֆլիկը հիացած է Կանսելուի խաղով ու ծրագրում է նրան պահել թիմում| Արման Ծառուկյանը խոսել է Իլյա Տոպուրիայի հետ հնարավոր ընկերության մասին|
Արսեն Զախարյանը կրկին վնասվածք է ստացել․ Մեկնաբանել է մարզիչը
26 Փետրվար 2025

Արսեն Զախարյանը կրկին վնասվածք է ստացել․ Մեկնաբանել է մարզիչը

«Ռեալ Սոսյեդադի» հայազգի կիսապաշտան Արսեն Զախարյանը ուղիղ ազդրի մկանի վնասվածք է ստացել Իսպանիայի Լա լիգայի 25-րդ տուրի՝ «Լեգանեսի» հետ խաղում (3:0):

Իսպանական թիմի գլխավոր մարզիչ Իմանոլ Ալգուասիլը մեկնաբանել է ֆուտբոլիստի վնասվածքը:

«Սա շատ ցավալի է և՛ Արսենի համար, որովհետև նա մեծ ջանքեր է գործադրել նախկին վնասվածքից հետո վերականգնվելու համար, և՛ թիմի համար, քանի որ Արսենը մեզ շատ կօգներ»,- Ալգուասիլի խոսքերն է մեջբերում COPE-ը։

Ընթացիկ մրցաշրջանում Զախարյանը շարունակաբար վերականգնվում է վնասվածքներից: «Լեգանեսի» դեմ վերջին տուրի խաղում Զախարյանն ընթացիկ մրցաշրջանում առաջին անգամ իր թիմի մեկնարկային կազմում էր դուրս եկել խաղադաշտ, և խփել էր առաջին գոլը:   Ընդհանուր առմամբ, «Դինամոյի» նախկին խաղացողը ընթացիկ մրցաշրջանի բոլոր մրցաշարերում չորս խաղի է մասնակցել, որոնցում դարձել է մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։

Զախարյանի թիմն Իսպանիայի գավաթի կիսաեզրափակի շրջանակում այսօր սեփական հարկի տակ կընդունի Մադրիդի «Ռեալին», սակայն հայազգի ֆուտբոլիստը չի մասնակցի խաղին: Ֆուտբոլիստի վերադարձը ընդհանուր խումբ կախված կլինի նրա ապաքինման դինամիկայից։

Հիշեցնենք, որ ամռանը Զախարյանը վիրահատության էր ենթարկվել աջ կոճի պերոնալ ջիլերի վնասվածքի պատճառով և բաց թողել գրեթե ութ ամիս։

Նախորդ հոդվածը
Ակումբը կողմ է 8 թիմերի մասնակցությանը և 4 շրջանով առաջնության անցկացմանը. Արարատ-Արմենիան արձագանքել է ՀՖՖ-ի առաջարկներին
Հաջորդ հոդվածը
Փյունիկը պատրաստ է ակտիվ մասնակցություն ցուցաբերել ՀՖՖ-ի հետ համատեղ՝ նպաստելով հայկական ֆուտբոլի զարգացմանը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։