BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Եթե ոչ Միլանը կամ Ինտերը, ապա, օրինակ, Լացիոն. Բայրամյանը՝ Սպերցյանի ներուժի մասին
15 Հունվար 2026

Եթե ոչ Միլանը կամ Ինտերը, ապա, օրինակ, Լացիոն. Բայրամյանը՝ Սպերցյանի ներուժի մասին

Ռոստովի հայ ֆուտբոլիստ Խորեն Բայրամյանը բարձր է գնահատել իր հայրենակից՝ «Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի ավագ Էդուարդ Սպերցյանի ներուժը։

«Սպերցյանը փոքր տարիքից անցել է բոլոր մակարդակներով և դարձել է «Կրասնոդարի» ավագը՝ թիմը տանելով դեպի չեմպիոնություն։ Էդուարդն ակումբի խորհրդանիշներից մեկն է, ամբողջ քաղաքը սիրում է նրան. նա ինքն է հասել ամեն ինչին և արժանի է դրան։ Թող «Կրասնոդարը» ուրախանա, իսկ Սպերցյանն ինքը կվայելի ամեն ինչ։

Նա 25 տարեկան է։ Կարծում եմ՝ Սպերցյանն ինքը ցանկանում է տեղափոխվել ուժեղ լիգա, բայց առաջարկը պետք է լավը լինի։ Նա այն թիմերի խաղացողը չէ, որոնք Իսպանիայի կամ Իտալիայի առաջնություններում զբաղեցնում են 9-րդ կամ 10-րդ տեղը։ Ես կցանկանայի նրան ավելի բարձր տեղում տեսնել, օրինակ լավագույն հնգյակում։ Եթե ոչ «Միլանը» կամ «Ինտերը», ապա, օրինակ, «Լացիոն»։ Ես նրան համարում եմ հենց այդ մակարդակի խաղացող», - ասել է Բայրամյանը «Չեմպիոնատի» հետ հարցազրույցում։

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի հավաքականն այսօր ընկերական խաղ կանցկացնի Լիբանանի հետ
Հաջորդ հոդվածը
Բայրամյանը բացատրել է, թե ինչպես կարող է Հայաստանի հավաքականը կրկնել Վրաստանի հաջողությունը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։