BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Խամես Սանթոսը վերադարձավ Փյունիկ
15 Հունվար 2026

Խամես Սանթոսը վերադարձավ Փյունիկ

«Փյունիկ» է վերադարձել բրազիլացի եզրային պաշտպան Խամես Սանթոսը:

30-ամյա ֆուտբոլիստը նախկինում հանդես է եկել բրազիլական «Ինտեր դե Լագեսում», «Բրագանտինոյում», «Սամպայո Կորեայում» և «Կամպինենսեում»։ 2019 թվականի օգոստոսին Խամեսը տեղափոխվել է «Արարատ», իսկ հաջորդ մրցաշրջանն անցկացրել է «Ուրարտուում», ինչից հետո ելույթները շարունակել է «Ալաշկերտում»։ Վերջինիս կազմում նա մասնակցել է Կոնֆերենցիաների լիգայի 2021/22 թթ․ խաղարկության խմբային փուլի 5 հանդիպումների։

2023 թվականի հունվարին բրազիլացի ֆուտբոլիստը տեղափոխվել է «Փյունիկ»։ 2023/24 մրցաշրջանում նա «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի չեմպիոնի կոչումը։

Ընդհանուր առմամբ, Խամես Սանթոսը «Փյունիկում» անցկացրել է 72 հանդիպում, որոնցում դարձել է 8 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։

Նախորդ տարվա հունվարին Խամեսը տեղափոխվել է Երևանի «Նոա», որի հետ դարձել է Հայաստանի 2024/25 մրցաշրջանի չեմպիոն ու գավաթակիր։

Սանթոսի նախորդ թիմը Չարենցավանի «Վանն» էր, որտեղ հանդես էր գալիս 2025 թվականի օգոստոսից։ Ընթացիկ մրցաշարջանի առաջին հատվածում նա «Վանի» կազմում մասնակցել է 16 հանդիպման և կատարել մեկ գոլային փոխանցում։

«Փյունիկը» բարի վերադարձ և հաջող մրցելույթներ է մաղթել ֆուտբոլիստին։

Նախորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը խոշոր հաշվով հաղթեց Լիբանանի ընտրանուն
Հաջորդ հոդվածը
Նոան այսօր կիմանա իր մրցակցին Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆ փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։