BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Արարատը նոր գլխավոր մարզիչ ունի
18 Հունվար 2026

Արարատը նոր գլխավոր մարզիչ ունի

Պորտուգալացի մասնագետ Ռիկարդո Դիոնիսիոն նշանակվել է Երևանի «Արարատ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ։

43-ամյա մասնագետը նախկինում գլխավոր մարզչի պաշտոն է զբաղեցրել շվեյցարական «Լոզան Ուշի», «Սիոն» և «Նիոն» ակումբներում։ Բացի այդ, նա աշխատել է որպես գլխավոր մարզչի օգնական բրազիլական «Բոտաֆոգո» և «Բահիա», մեքսիկական «Լեոն», ինչպես նաև էկվադորական «Ինդեպենդյենտե» ակումբներում։ Իր մարզչական կարիերայի սկզբնական փուլում Ռիկարդո Դիոնիսիոն հանդես է եկել որպես ֆիզպատրաստության մարզիչ պորտուգալական առաջատար ակումբներում՝ «Բրագա», «Սպորտինգ» և «Պորտու»։

Ռիկարդո Դիոնիսիոյի մարզչական շտաբում ընդգրկված են էկվադորցի Մարկո Դուրան Մոնտենեգրոն, Գևորգ Պողոսյանը, ինչպես նաև դարպասապահների մարզիչ Էրիկ Խաչատրյանը։

«Բարի գալուստ Երևանի «Արարատ», Ռիկարդո Դիոնիսիո։ Մաղթում ենք հաջողություն Ձեր նոր պաշտոնում»,-նշված է ակումբի տարածած հայտարարության մեջ։

Նախորդ հոդվածը
Հայտնի են Ալաշկերտի մրցակիցներն ուսումնամարզական հավաքի ընթացքում
Հաջորդ հոդվածը
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականի խաղերի ժամանակացույցը ԵՎՐՈ-2026-ի խմբային փուլում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։