Հայքը հեռացվեց ՀՖՖ մրցաշարերից․ Օլիմպիան Հայաստանի գավաթի 1/8 եզրափակիչում է | Արթուր Ավետիսյանը կարիերայում առաջին անգամ հռչակվել է Եվրոպայի չեմպիոն| Մարմնամարզիկ Համլետ Մանուկյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն, Մամիկոն Խաչատրյանը՝ բրոնզե մեդալակիր| Ձյուդոիստ Նարեկ Դավթյանը՝ պատանիների աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր| Արարատ-Արմենիա-Ունիվերսիտատեա Կրայովա հանդիպման տոմսերը վաճառքում են| Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց Ռումինիայում|
ԱԶ Ալկմարը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին
19 Հունվար 2026

ԱԶ Ալկմարը պաշտոնանկ է արել գլխավոր մարզչին

Նիդեռլանդները ներկայացնող «ԱԶ Ալկմար» ֆուտբոլային ակումբը պաշտոնապես հեռացրել է թիմի գլխավոր մարզչին՝ Մարտեն Մարտենսին, որն այդ պաշտոնը զբաղեցնում էր վերջին 2 տարիներին:

Պատճառը եղել է ներքին առաջնությունում գրանցած վերջին անհաջողությունները: «ԱԶ Ալկմար»-ը Eredivisie-ում 8֊րդ հորիզոնականն էր զբաղեցնում:

Մարտենսի փոխարեն թիմը ժամանակավորապես կգլխավորի Լեռոյ Էխթելդը, որը մինչ այդ գլխավորել է ԱԶ-ի երկրորդ թիմը։

«ԱԶ Ալկմարի» ղեկավարությունը նշել է, որ թիմը ունի մեծ ներուժ, սակայն վերջին ամիսների ընթացքում չի կարողացել իրականացնել կայուն զարգացում և արդյունք ցույց տալ։

Հիշեցնենք՝ հոլանդական թիմը ՈւԵՖԱ Կոնֆերենցիաների լիգայի անցումային փլեյ-օֆֆում կմրցի «Նոայի» հետ:



 

Նախորդ հոդվածը
Շախմատի Հայաստանի առաջնություն. 6-րդ խաղափուլի արդյունքները
Հաջորդ հոդվածը
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականն առաջադիմել է ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։