BazaResidence
Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը| Թենիսի Հայաստանի հավաքականը Ծաղկաձորում նախապատրաստվում է Դևիսի գավաթի խաղարկությանը| Փյունիկն ու Նոան ոչ-ոքի խաղացին. Արարատ-Արմենիան՝ Հայաստանի չեմպիոն|
Ինտեր-Արսենալ. Մխիթարյանը միլանյան թիմի հավանական մեկնարկային կազմում է
20 Հունվար 2026

Ինտեր-Արսենալ. Մխիթարյանը միլանյան թիմի հավանական մեկնարկային կազմում է

Այսօր՝ հունվարի 20-ին, Չեմպիոնների լիգան վերադառնում է ընդմիջումից հետո։ Կանցկացվի 7-րդ տուրը, որի շրջանակում Միլանի «Ինտերը» կմրցի «Արսենալի» դեմ:

ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է թիմերի հավանական մեկնարկային կազմերը:

«Ինտեր»․ Սոմեր, Բիսեկ, Ականջի, Բաստոնի, Լուիս Էնրիկե, Բարելլա, Զելինսկի, Մխիթարյան, Դիմարկո; Լաուտարո Մարտինես, Թյուրամ,
Չեն խաղա․ Չալհանօղլու (սրունքի մկան), Դի Ջեննարո (ձեռք), Դումֆրիս (կոճ), Ժոզեպ Մարտինես (կոճ)
Կասկածելի․ չկա
Քարտերի վտանգի տակ․ Լաուտարո Մարտինես, Մխիթարյան

«Արսենալ»․ Ռայա, Ուայթ, Սալիբա, Գաբրիել, Թիմբեր, Սուբիմենդի, Ռայս, Էդեգոր, Սակա, Դյոկերեշ, Տրոսսար
Չեն խաղա․ Կալաֆիորի (մկան), Դաուման (կոճ)
Կասկածելի․ Ինկապիե (ազդր)
Քարտերի վտանգի տակ․ Մերինո, Նյորգոր, Ռայս

Անցած մրցաշրջանում թիմերը դարձյալ հանդիպել էին միմյանց։ Դարձյալ՝ ընդհանուր փուլում, դարձյալ՝ Իտալիայում։ Այդ ժամանակ «Ինտերը» ավելի ուժեղ գտնվեց՝ հաղթելով 1:0 հաշվով․ գոլը առաջին խաղակեսի վերջնամասում 11-մետրանոցից խփեց Հաքան Չալհանօղլուն։ 

Այդ ժամանակվանից շատ բան է փոխվել։ Իտալական ակումբը փոխել է գլխավոր մարզչին, իսկ «Արսենալը» դարձել է էլ ավելի ուժեղ, թեև տուժում է վնասվածքներից։ Մասնագետները սպասում են կազմի ռոտացիա և լրացուցիչ հնարավորություններ պահեստայինների համար։ 

«Սան Սիրոյում» կայանալիք խաղը կարևորագույն նշանակություն ունի, առաջին հերթին, տանտերերի համար, որոնք դեռևս պայքարում են մրցաշարի 1/8 եզրափակիչ փուլի ուղեգրի համար։

«Ինտերը» մեկնարկում տարած չորս հաղթանակից հետո կրել է երկու անընդմեջ պարտություն՝ Մադրիդի «Ատլետիկոյից» և «Լիվերպուլից», և նահանջել է աղյուսակի վեցերորդ հորիզոնական։ Ի տարբերություն դրա, «Արսենալն» արդեն ապահովել է իր տեղը լավագույն 8-յակում:

«Ինտեր»-«Արսենալ» հանդիպումը կմեկնարկի ուղիղ կեսգիշերին:


Նախորդ հոդվածը
Փյունիկն այսօր առաջին ստուգողական խաղը կանցկացնի ԱՄԷ-ում
Հաջորդ հոդվածը
Հայտնի են Արարատ-Արմենիայի մրցակիցները Կիպրոսի հավաքի շրջանակում

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։