Ֆուտզալի ազգային հավաքականի հայտացուցակը ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումների համար
Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը մարտի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում՝ նախապատրաստվելով ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլի վերջին հանդիպումներին։ Այս մասին հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը:
Ֆուտզալի ազգային ընտրանին մարտի 8-ին կհյուրընկալվի Դանիայի հավաքականին, իսկ մարտի 12-ին կհյուրընկալի Ղազախստանի ընտրանուն: Մարզական հավաքին մասնակցելու համար գլխավոր մարզիչ Ռուբեն Նազարեթյանը հրավիրել է հետևյալ ֆուտզալիստներին։
Դարպասապահներ
Ալբերտ Աղաջանով - ՏԶՄՍ Տուլա (Ռուսաստան) Էմին Ղարաբեկյանց – «Յունիսպորտ» Արթուր Մկրտչյան – «Երևան»
Խաղացողներ
Վլադիմիր Սանոսյան – «Նորիլսկի Նիկել» (Ռուսաստան) Արթուր Մելքոնյան – «Լ․Կ․Ս․ Լիպեցկ» (Ռուսաստան) Դենիս Նեվեդրով – «Տյումեն» (Ռուսաստան) Նիկիտա Խրոմիխ — «Տորպեդո» (Ռուսաստան) Արսեն Պետրոսով – «Տորպեդո» (Ռուսաստան) Միքայել Ղանդիլյան – «Իր-Աերո» (Ռուսաստան) Ռաֆիկ Մելիքյան – «Երևան» Գարեգին Մաշումյան – «Երևան» Արթուր Պատատյան – «Երևան» Միհրան Դերմենջյան – «Երևան» Կարեն Խատուև – «Երևան» Աղասի Եղիազարյան – «Երևան» Համլետ Մանուկյան – «Յունիսպորտ» Սարգիս Մարգարյան – «Յունիսպորտ»
ՈՒԵՖԱ Ֆուտզալի ԵՎՐՈ 2026-ի որակավորման հիմնական փուլում Հայաստանի հավաքականն ընդգրկված է 6-րդ խմբում, որտեղ մեր մրցակիցներն են Ալբանիան, Դանիան և Ղազախստանը։ 4 տուրից հետո Ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը վաստակել է 10 միավոր, գլխավորում է 6-րդ խմբի մրցաշարային աղյուսակը և անկախ վերջին տուրի արդյունքներից ապահովել է փլեյ-օֆֆի ուղեգիրը։ Առաջիկա երկու հանդիպումներում դրական արդյունք գրանցելու դեպքում Հայաստանի հավաքականը կզբաղեցնի առաջին հորիզոնականը և կնվաճի Եվրոպայի առաջնության ուղեգիր:
Խմբերում 1-ին հորիզոնականը զբաղեցրած 10 երկրների հավաքականները նվաճում են ԵՎՐՈ 2026-ի ուղեգիր, որտեղ նրանց միանում են եզրափակիչ փուլը հյուրընկալող Լատվիան և Լիտվան։ Իր հերթին մնացած չորս ուղեգրերը կվիճարկեն խմբերում երկրորդ տեղը գրաված հավաքականները։ Հիմնական փուլում երկրորդ հորիզոնական զբաղեցրած լավագույն 8 հավաքականները հանդես կգան փլեյ-օֆֆում։