BazaResidence
Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ| Բասկետբոլի Մ16 հավաքականը սեփական հարկի տակ պայքարում է Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալների համար|
Նոան հաղթեց Լեհաստանի չեմպիոնին
24 Հունվար 2026

Նոան հաղթեց Լեհաստանի չեմպիոնին

ԱՄԷ-ում ուսումնամարզական հավաք անցկացնող «Նոան» ստուգողական խաղում ուժերը չափեց Լեհաստանի չեմպիոն «Լեխի» հետ ու հաղթեց նվազագույն հաշվով։

Հանդիպման միակ գոլը հեղինակեց Հելդեր Ֆերեյրան՝ հիմնական ժամանակին ավելացրած 1-ին րոպեին։ Արդյունավետ փոխանցմամբ աչքի ընկավ Ֆոֆանա Բիլալը։

Նշենք, որ երևանյան ակումբի գլխավոր մարզիչ Սանդրո Պերկովիչը 1-ին ու 2-րդ կեսերի համար խաղադաշտ էր դուրս բերել տարբեր կազմեր։

Հավաքի ընթացքում Հայաստանի չեմպիոնը կմրցի նաև Մոսկվայի «Լոկոմոտիվի» (31․01), «Ռոստովի» (04․02), չինական «Յուննան Յուկունի» (07․02) և ղազախական «Աստանայի» հետ (07․02)։


Աբու Դաբիում և Դուբայում ընթող հավաքը կտևի մինչև փետրվարի 8-ը:

Նախորդ հոդվածը
Ուրարտուն ներկայացրեց նորեկին
Հաջորդ հոդվածը
Բնեյ Սախնինը բաց թողեց առավելությունը․ Միրանյանը՝ գոլի հեղինակ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։