BazaResidence
Սա իմ ամենամեծ երազանքն էր. Լուկաս Սելարայանը՝ Արգենտինայի չեմպիոն| Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով|
Փյունիկը նորեկ ունի
25 Հունվար 2026

Փյունիկը նորեկ ունի

«Փյունիկի» շարքերն է համալրել գվինեացի հարձակվող Մոմո Յանսանեն, տեղեկացնում է երևանյան ակումբի մամուլի ծառայությունը։

28-ամյա ֆուտբոլիստն իր կարիերան սկսել է Գվինեայի «Հաֆիայում», ապա խաղացել է Մարոկկոյի «ՖՈւՍ Ռաբաթ» ակումբում։

2019 թվականին Յանսանեն տեղափոխվել է բելառուսական «Իսլոչ», որտեղ անցկացրած 57 խաղում դարձել է 23 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։ 2019 թվականի մրցաշրջանի արդյունքներով նա ճանաչվել է «Իսլոչի» լավագույն ֆուտբոլիստ։

2021 թվականի հուլիսին Մոմո Յանսանեն պայմանագիր է կնքել Տիրասպոլի «Շերիֆի» հետ, որի կազմում մասնակցել է Չեմպիոնների լիգայի 2021/22 թթ․ խաղարկության խմբային փուլի հանդիպումներին։ Մասնավորապես խմբային փուլում Յանսանեն գրավել է Դոնեցկի «Շախտյորի» դարպասը։ 2021/22 թթ․ մրցաշրջանում նա «Շերիֆի» հետ դարձել է Մոլդովայի չեմպիոն և գավաթակիր։

Գվինեացի ֆուտբոլիստն իր կարիերայի ընթացքում խաղացել է նաև ռուսական «Նիժնի Նովգորոդում», խորվաթական «Ռիեկայում», Քութայիսիի «Տորպեդոյում» և ադրբեջանական «Սումգայիթում»։

Մոմո Յանսանեի նախորդ թիմը Կիպրոսի ուժեղագույնների լիգայի ներկայացուցիչ «Օմոնիա Արադիպուն» էր, որտեղ հանդես է եկել 2025 թվականի օգոստոսից։ Կիպրոսյան թիմի կազմում ընթացիկ մրցաշրջանում նա մասնակցել է 14 խաղի և դարձել 3 գոլի հեղինակ։

Յանսանեն ժամանակին ելույթ է ունեցել Գվինեայի Մ-20 և Մ-23 տարեկանների հավաքականներում, իսկ 2021 թվականին իր նորամուտն է նշել Գվինեայի ազգային հավաքականում։

«Փյունիկ» ՖԱ-ն բարի գալուստ և հաջող մրցելույթներ է մաղթել Մոմո Յանսանեին։

Նախորդ հոդվածը
ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Չեխիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
Եվրոպայի առաջնություն․ Հայաստանի հավաքականը հաղթեց Չեխիային ու դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։