BazaResidence
Կոնֆերենցիաների լիգա․ Ալաշկերտը 86-րդ րոպեի գոլի շնորհիվ Երևանում ոչ-ոքի խաղաց Ելիմայի հետ| Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ալաշկերտում| Հայտնի են Յունիսպորտի մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում| Որոշել էի դադար վերցնել, բայց հասկացա, որ կյանքը տխուր է առանց ֆուտբոլի․ Հարոյան| Ըմբշամարտի Մ20 ԵԱ․ Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցուն և դարձել ոսկե մեդալակիր| ՉԼ․ Արարատ-Արմենիան առաջին խաղում փայլուն հաղթանակ տարավ Ռիգայի նկատմամբ|
Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
31 Հունվար 2026

Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)

Ֆուտզալի Եվրոպայի առաջնության քառորդ եզրափակիչի Հայաստան-Խորվաթիա խաղից առաջ Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսազանգով զրուցել է հավաքականի անդամների հետ։

Այս մասին Փաշինյանը տեսանյութ է հրապարակել է ֆեյսբուքի իր էջում՝ կից գրելով․

«Հաջողություն մաղթեցի ֆուտզալի Հայաստանի հավաքականին՝ Եվրո-2026-ի քառորդ եզրափակիչ Հայաստան-Խորվաթիա խաղում»։



Հանդիպումը կմեկնարկի 22։00-ին։ Թիմերի կազմերին ծանոթացեք այստեղ։

Հիշեցնենք, որ ֆուտզալի  Հայաստանի ազգային հավաքականը դարձել է Հայաստանի պատմության ընթացքում խաղային որևէ մարզաձև ներկայացնող առաջին հավաքականը, որը հասել է Եվրոպայի առաջնությունների եզրափակիչ փուլ: Ռուբեն Նազարեթյանի գլխավորած ընտրանին խմբային փուլում տոնելով երկու հաղթանակ (ընդդեմ Ուկրաինայի 2։1, ընդդեմ Չեխիայի 5։4) ու գրանցելով մեկ ոչ-ոքի (ընդդեմ Լիտվայի 3։3)՝ հաղթել էր իր խմբում։

Նախորդ հոդվածը
ԵՎՐՈ 2026․ Հայաստան-Խորվաթիա․ Մեկնարկային կազմեր․ Ուղիղ եթեր
Հաջորդ հոդվածը
ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։