BazaResidence
Ըմբիշ Շահեն Մարտիրոսյանը 10:0 հաշվով հաղթել է թուրք մրցակցին և դարձել Եվրոպայի Մ15 առաջնության հաղթող | Անցյալ տարվա համեմատ մենք մեզ գերազանցեցինք․ Ռուստամ Ալավերդյան| Հայտնի են Արարատ-Արմենիայի հավանական մրցակիցները Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլում| Մոսկվայի Սպարտակը հետխաղյա հարվածաշարում հաղթեց Կրասնոդարին՝ նվաճելով Ռուսաստանի գավաթը․ Սպերցյանը 2-րդ փորձից իրացրեց 11-մետրանոցը| Ռոլան Գարոս․ Խաչանովը մեկնարկեց հաղթանակով| Նոր անուն հայկական ֆուտբոլում․ Օլիմպիան կմասնակցի Հայաստանի Առաջին խմբի առաջնությանը|
Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով
31 Հունվար 2026

Բունդեսլիգան ներկայացնող ակումբը հետաքրքրված է Նաիր Տիկնիզյանի ծառայություններով

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանը կարող է կարիերան շարունակել Գերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Այնտրախտ Ֆրանկֆուրտում»։

Այս մասին տեղեկացնում է Transferfeed-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։

Նշվում է, որ գերմանական ակումբը գոհ է 26-ամյա ձախ պաշտպանի մրցելույթներից։ «Այնտրախտի» ներկայացուցիչները հետևել են Տիկնիզյանի մրցելույթներին «Մալմյոյի» ու «Սելտայի» դեմ խաղերում։

Թեև իսպանական թիմի դեմ խաղում Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստի ելույթը չի եղել իր մակարդակին համապատասխան (նա փոխարինվել էր 50-րդ րոպեին՝ վնասվածքի պատճառով), դա, ըստ աղբյուրի, չի հուսահատեցրել գերմանական կողմին։

Աղբյուրների փոխանցմամբ՝ «Այնտրախտի» ներկայացուցիչները կարող են շուտով առաջարկ ուղարկել «Ցրվենա Զվեզդային»։ Սերբական ակումբը, իր հերթին, պատրաստ չէ վաճառել ֆուտբոլիստին 4․5 միլիոն եվրոյից պակաս գումարի դիմաց։

Այս պահին Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբում ձախ պաշտպանի պարտականությունները վստահվված են 21-ամյա Նաթանիել Բրաունին։ Վերջինս հասցրել է նորամուտը նշել Գերմանիայի ազգային հավաքականում։ Շրջանառվող լուրերի համաձայն, Բրաունի ծառայություններով հետաքրքրված են անգլիական գրանդերը՝ «Մանչեսթեր Յունայթեդը», «Մանչեսթեր Սիթին», «Արսենալն» ու «Տոտենհեմը»։

Բրաունից բացի, Բունդեսլիգան ներկայացնող ակումբի կազմում նույն դիրքում է հանդես գալիս նաև ճապոնացի, 19-ամյա Կեիտա Կոսուգին։

Տիկնիզյանը «Ցրվենա Զվեզդա» է տեղափոխվել 2025 թվականի հուլիսին և ունի գործող պայմանագիր մինչև 2028 թվականի հունիսը։ Հայաստանի հավաքականի կազմում նա անցկացրել է 28 հանդիպում, իսկ ընթացիկ մրցաշրջանում, ներքին առաջնությունում, մասնակցել է 12 խաղի և կատարել է 1 գոլային փոխանցում։

Նախորդ հոդվածը
ԵՎՐՈ 2026․ Հայաստանի հավաքականը զիջեց Խորվաթիային՝ լքելով պայքարը
Հաջորդ հոդվածը
Արարատ-Արմենիան ոչ-ոքի խաղաց բուլղարական թիմի հետ

Sportmedia.am-ը սպորտային մեդիա հարթակ է, որտեղ ներկայացվում են հայկական և միջազգային սպորտի ամենակարևոր և ամենաքննարկվող իրադարձությունները։ Մենք տրամադրում ենք արագ ու վստահելի լուրեր, վերլուծություններ, հարցազրույցներ և հեղինակային բովանդակություն՝ տարբեր մարզաձևերից։

Բոլոր իրավունքները պաշտպանված են։ Մեջբերումներ կատարելիս Sportmedia.am-ին ակտիվ հղումը պարտադիր է։

Կայքը պատասխանատվություն չի կրում գովազդային նյութերի բովանդակության համար։

Կայքը պատրաստված է orf.armenyan -ի կողմից։